o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները.«ՀՐԱՊԱՐԱԿ»

15.08.2019 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները.«ՀՐԱՊԱՐԱԿ»

Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը։

Ինչո՞ւ հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը, և ո՞վ է նրան փոխարինելու

Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից։ Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվանից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակներով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրածուին։ Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА