o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կես տարում ավելի քան 7 միլիոն աշխատատեղ. Չինաստանում գործազրկության մակարդակը նվազում է

15.07.2019 14:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կես տարում ավելի քան 7 միլիոն աշխատատեղ. Չինաստանում գործազրկության մակարդակը նվազում է

2019 թվականի առաջին կիսամյակում Չինաստանում ստեղծվել է ավելի քան 7,37 միլիոն աշխատատեղ, ինչը կազմում է տարեկան պլանի 67 տոկոսը: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն՝ Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյին հղումով:

Ճապոնիայում ավելի քան 100 չվերթ չեղարկել են թայֆունի մոտենալու պատճառով

Այս տարվա հունիսի արդյունքներով՝ Չինաստանում քաղաքային գործազրկության գործակիցը կազմել է 5,1 տոկոս, ինչը մայիսի համեմատ բարձր է 0,1 տոկոսային կետով: Վերջին տվյալների համաձայն՝ գործազրկության գործակիցը երկրի 25-ից 59 տարեկան բնակիչների շրջանում 4,6 տոկոս է կազմել:

Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ Չինաստանում քաղաքային գործազրկության մակարդակը կկազմի 4,5 տոկոս, պլանավորվում է ստեղծել ավելի քան 11 մլն աշխատատեղ:

Չինաստանում գրանցված գործազրկության մակարդակը 2018 թվականին կազմել է 3,8 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է իշխանությունների 4,5 տոկոսի վերաբերյալ կանխատեսումներից: Անցյալ տարի հաջողվել է ստեղծել 13,61 միլիոն նոր աշխատատեղ, ինչը 100 հազարով ավելի է, քան 2017 թվականին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА