o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիրաբույժները կնոջ կոկորդից ահռելի տզրուկ են հանել (ֆոտո)

07.07.2019 14:25 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վիրաբույժները կնոջ կոկորդից ահռելի տզրուկ են հանել (ֆոտո)

Չինաստանում արտառոց դեպք է տեղի ունեցել. վիրաբույժները կնոջ կոկորդից ահռելի տզրուկ են հանել:

The Daily Mail-ը հայտնում է, որ Վան ազգանունով 65-ամյա կինը բժշկի է դիմել արյունախառն հազի եւ ըմպանի շրջանում անհարամարվետության գանգատներով: Բժիշկները բրոնխոսկոպիայով շնչուղու մեջ հայտնաբերել են 3 սմ չափով տզրուկ:

6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին (ֆոտո)

Այն կոկորդից դուրս քաշելու համար բժիշկները ստիպված էին թզրուկին սառեցնել չոր սառույցով: Դրա շնորհիվ այն քնի մեջ է հայտնվել, որից հետո հաջողվել է հատուկ սարքով այն տառացիորեն ներծծել շնչափողից: Ընդհանուր առմամբ, մակաբույծին հեռացնելու գործողությունը տեւել է 6 րոպե:

Բժիշկների խոսքով՝ պացիենտի շնչուղում տզրուկի հայտնվելու պատճառը աղբյուրի ջուր խմելու կնոջ սովորությունն է: Նա, ամենայն հավանականությամբ, ջրի հետ կուլ է տվել տզրուկի ձվեր կամ թրթուր: Փորձագետները նշում են, որ եթե կինը ժամանակին չդիմեր բժիշկներին, ապա առողջության համար հետեւանքները կարող էին միանգամայն ծանր լինել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА