ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱՇԿԻՆ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԲԵՄՆԻ ԴԻՐՔԵՐԸ

03.07.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՇԱՇԿԻՆ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԲԵՄՆԻ ԴԻՐՔԵՐԸ

«Շաշկին մինչեւ 2003 թվականը պետական հովանավորություն ուներ, Սպորտի նախարարությունը Հայաստանի առաջնություն էր անցկացնում, եւ մարզիկներին մրցաշարերի էին ուղակում: Վերջին տարիներին այդ հովանավորությունը չկա՝ պատճառաբանությամբ, որ մարզաձեւը ոչ օլիմպիական է, թեեւ ամենատարածվածներից ու սիրվածներից է Հայաստանում: Ամեն անգամ խոստանում են, որ հաջորդ տարվանից ֆինանսավորում կլինի, բայց այդպես էլ որեւէ բան տեղի չի ունենում»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց 1992 թվականից Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

Նախկինում շաշկին շատ զարգացած էր Հայաստանում, Խորհրդային Միության չեմպիոն ունեինք: Մութ ու ցուրտ տարիներին եւս փորձում էիք մեր սպորտի վարպետներին պահել, թույլ չտալ, որ հեռանան, բայց մեր հնարավորությունները չբավականացրին, եւ մեր վարպետները հեռացան սպրոտից: Վերջին 10-12 տարիներին սկսեցինք ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին. եթե նախկինում չունեինք որեւէ երրորդ կամ չորրորդ կարգային երեխա, ապա վերջին տարիներին ունենք 25-ից ավելի առաջին կարգայիններ: Մրցաշարեր ենք անցկացնում, վերջին երկու տարիներին արդեն միջազգային ֆեդերացիան էլ սկսեց անվճար տեղեր հատկացել Հայաստանին, անցած տարի մեզ մոտ անցկացվեց միջազգային մրցաշար, տեսան, թե ինչքան շատ երեխաներ են գալիս ու ինչ սիրով են մասնակցում ու զբաղվում շաշկիով: Այս տարի նույնպես ունենք այդ հնարավորությունը: Մեր նպատակն է` շաշկին ավելի մասսայական դարձնել:

MFE 42 եւ GFC 16 մրցաշարի մասնակիցները հաջողությամբ անցան կշռման արարողությունը (Ֆոտոշարք)

Ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ մեծահասակների համար անցկացված մրցաշարը եւս բացահայտումներ անելու հնարավորություն դարձավ.

- Մի շատ լավ մրցաշարի միջոցով էլ, որն անցկացվում է մեծահասակների համար` 60 տարեկանից բարձր, հայտնաբերեցինք, որ մեր հանրապետության տարբեր մարզերում կան ուժեղ խաղացողներ: Դա Սպորտի նախարարության անցկացրած միակ մրցաշարն է վերջին 15 տարիների ընթացքում:

Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ ԱՇՈՏ ՄՐՏՈՒՄՅԱՆՆ էլ նշեց, թե մրցաշարային ինչ հաջողություններ են գրանցել մարզաձեւի ներկայացուցիչները.

Ֆեդերերը 10-րդ անգամ հաղթել է Հալլեի մրցաշարում

- Այս տարվա ընթացքում ունեցանք արտագնա մրցաշարեր` Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, Հայաստանի շաշկու թիմը Վրաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում գրավեց երրորդ տեղը թիմային հաշվարկով եւ անհատական արդյունքներով ունեցան նաեւ վեցերորդ տեղ, որը իրավունք վաստակեց` Իտալիայում աշխարի գավաթի հաջորդ փուլում հանդես գալու: Ունեցանք երեխաներ, որոնք մեկնեցին Վառնա եւ Թուրքիա՝ միջազգային մրցաշերի, եւ ամբողջ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ արդյունքով` երրորդ տեղով վերադարձան Հայաստան: Ֆեդերացիայի նախագահ Պողոսյանը եւ Հայաստանի բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը Իտալիայում հանդես եկան եւ հայկական մարզական պատիվը բարձր պահեցին մեծահասակների համար մրցաշարում:

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Իսկ ահա շաշկու Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ ՆՇԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով.

- Մենք շեշտը դրել ենք պատանիների մրցաշարի վրա եւ կանոնավոր անցկացնում ենք վերջին մոտ տասը տարվա ընթացքում: Քանի որ այս մարզաձեւը որեւէ պետական աջակցություն չունի եւ օրացուցային պլանում չկա, մեծերի առաջնությունը կանոնավոր չի լինում: Անցած տարի մենք անցկացրել ենք 15-ից ավելի խոշոր մրցաշար մեծերի համար: Հայաստանի շաշկու համար աննախադեպ իրադարձություն էր, որ անցած տարի այստեղ կազմակերպվեց միջազգային խոշոր մրցաշար` շաշկու միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ: Հայաստան եկավ միջազգային ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Լանգինը, նրա հետ եկել էին նաեւ ուժեղագույն գրոսմայստերներ եւ մաստերներ: Լանգինը ցանկանում էր հանդիպել մեր սպորտի նախարարին կամ ոլորտի այլ պաշտոնյայի` քննարկելու համար Հայաստանում շաշկի մարզաձեւի վիճակը, զարգացման ճանապարհները, բայց այդ հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ:

Թեժ պայքար մարզիկների միջեւ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА