ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ. ՀՀ ԱԳ

28.06.2019 17:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ. ՀՀ ԱԳ

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին վերադարձնում է Ադրբեջան առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա և այստեղ խոսքը փոխանակման մասին չէ: Այս մասին պարզաբանել է  ՀՀ արտգործնախարարությունը ։ Պարզաբանման մեջ ասվում է.

Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

«Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին վերադարձնում է Ադրբեջան առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:

Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:

Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА