ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

26.06.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ` հունիսի 25-ին, Ամիրյան փողոցում դանակահարվել էր Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ: Անշուշտ, եթե քաղաքական կուսակցության հետ կապ ունեցող  մարդուն դանակահարում են, դա կասկածելի է թվում: Ավաղ, այդ կասկածները զարմանալիորեն հաստատվեցին: Թեեւ դանակահարողն արագ հայտնաբերվել է, բայց... Լսենք, թե ինչ է ասում կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը. «Մեր կուսակցության ներկայացուցիչները փաստաբանի հետ միասին այցելել են ոստիկանություն: Պարզել են, որ Արմեն Ամիրջանյանին դանակահարության մեջ կասկածվող անձը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվածի մասին կխոսենք վաղը հունիսի 26-ին ժամը 13:00 Ռեֆորմիստների կուսակցության կենտրոնական գրասենյակում»: Դե ինչ, եթե ոստիկաններն ապահովել են իրենց ձեռքն ընկած դանակահարողի ազատությունն ու ազատ գործելու հնարավորությունը, այստեղ մնում է միայն եզրակացնել, որ հանցագործը իշխանության հովանու տակ է գտնվում: Ու զարմանքով եւ զայրույթով պետք է նշենք, որ կրկնվում է Լեւոնի եւ Վանոյի տխրահռչակ ժամանակների «ավանդույթը», երբ իշխողների հետ չհամաձայնվող ցանկացած ոք կարող էր հարձակման ենթարկվել եւ անգամ սպանվել` ամենալկտի, բացահայտ կերպով:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ՌԴ դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԻՆ ԱԳՆ կանչեցին Ռոբերտ Քոչարյանին այցի գնալուց հետո: Հետո նա հանդիպեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ինչը հույժ զայրացրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանին, եւ վերջինս սպառնաց, որ այդպիսի հանդիպումների դեպքում իր մեկուկես հոգանոց կուսակցությունը արդեն բողոքի գործողություններ կձեռնարկի` պահանջելով դեսպանին ճանաչել ոչ ցանկալի անձ: Իսկ հիմա կարդացեք մեջբերում պաշտոնական հաղորդագարությունից. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր են գնահատվել իրավական ոլորտում երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունները...»: Հետաքրքիր է, սրանից հետո Արամ Զ.-ն կպահանջի՞ դեսպանի դեմ խիստ միջոցներ, գոնե ԱԳՆ կանչելու տեսքով, թե՞ նրա նմանները դժգոհ են միայն, երբ դեսպանը հանդիպում է վարչախմբին անհաճո պետական կամ քաղաքական գործչի հետ... Լրջացե՛ք, ամոթ է...

ԶԱՐՄԱՆՔ

Դե բոլորն արդեն հասցրել էին զվարճանալ, թե ինչպես իբր թյուրիմացաբար ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում ռուսների կողմ քվեարկելու փոխարեն դեմ էր քվեարկել: Ինչեւէ, հնչեցնենք հռետորական հարց` իսկ հնարավո՞ր է, որ սույն պատգամավորը թյուրիմացաբար հանկարծ գլուխն էլ պատով տա: Սակայն մեզ ավելի շատ զարմացրեց ՀՀՇ-ական ծագում ունեցող մեկ այլ գործիչ` նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Խոսելով Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակման մասին, նա կարծիք հայտնեց, որ այդ երիտասարդը «մեծ կիքս» թույլ տվեց. «Հավանաբար ինքը նկատի ուներ, որ նախկինում եղել է ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եւ որ ինքն այս պահին միակ դատավորն է»: Լավ, պարոն Բագրատյան, ընդամենն այդքա՞նը: Որձ կովերը ո՞նց են... Զարմանալի է, որ իշխանության յուրացման հանցակազմը Բագրատյանն այդքան մեղմ է բնութագրում: Իսկ, օրինակ, Գառնիկ Իսագուլյանն ուղղակիորեն կոչ է անում Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնը «հանկարծ չզիջել այդ գոմիկին»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА