o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

18.06.2019 13:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգրոյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հունիսի 16-ի երեկոյան Էջմիածին քաղաքի հացի գործարանի տարածքում իրեն պատկանող ծիրանի այգում բռնկված հրդեհի դեպքի առիթով: 

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Այս մասին այսօր դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Ամիրյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք տեղի ունեցած պատահականություն էր, թե՝ դիտավորություն: «Այգին ամբողջությամբ այրվել է»,- եզրափակեց նա:

Նշենք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտվում է կալանքի տակ, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА