o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրազիլիայում շուրջ 45 միլիոն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ

15.06.2019 15:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բրազիլիայում շուրջ 45 միլիոն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 300 քաղաքներում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման պահից սկսած՝ դրանք դարձել են առաջին խոշոր ակցիաները, որոնք միավորել են խոշորագույն արհմիություններին:

Կես տարում ավելի քան 7 միլիոն աշխատատեղ. Չինաստանում գործազրկության մակարդակը նվազում է

Ընդհանուր առմամբ տարբեր քաղաքներում  ցույցերին մասնակցել է շուրջ 45 միլիոն մարդ, որոնց մեծ մասը փողոց է դուրս եկել երկրի 27 նահանգում: Տեղի են ունեցել քայլերթեր, փակվել են փողոցներ, մասնակիորեն չի աշխատել հասարակական տրանսպորտը:

 

Ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում, որտեղ ուրբաթ երեկոյան Բրազիլիա-Բոլիվիա ֆուտբոլային խաղով տրվել է Ամերիկայի գավաթի մեկնարկը:

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА