o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է»

05.06.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է»

Ամռանը Հայաստանում սպասվում է պարային մեծ փառատոն` Heritage-ը: Այն առաջին անգամ կկայանա այս տարի օգոստոսին, որի նպատակն է հնարավորություն ստեղծել Հայաստանի շրջաններում գործող պարային ստուդիաներին կապ հաստատել սփյուռքի պարախմբերի հետ: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց փառատոնի հեղինակը` Լոս Անջելեսում գործող Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար  ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

- Փառատոնին մասնակցելու են պարային խմբեր 8 տարբեր շրջաններից, եւ լինելու է 3 հաղթող խումբ, որոնք կստանան դրամական պարգեւներ:        

- Որքանով տեղյակ ենք, փառատոնն ունի նաեւ բարեգործական նշանակություն, կբացե՞ք փակագծերը:

- Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես Երեւանից դուրս գտնվող խմբերը չունեն համապատասխան պարային պայմաններ, եւ շահած գումարը կարող է ծառայել ստուդիան նորոգելու, ջեռուցելու կամ նոր կոստյումներ պատվիրելու համար:

«Բռնության ձայնը» հասավ «Ոսկե ծիրան»

- Սփյուռքում հայկական մշակույթն առհասարակ վտանգված է, նոր սերունդը, հատկապես նրանք, ովքեր հայրենիքից հեռու են ծնվել, ավելի հարազատ են համարում այն երկրի մշակույթը, որտեղ ապրում են: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում երեխաների մեջ սեր սերմանել հայկական մշակույթի հանդեպ:

- Ասեմ ավելին` Լոս Անջելեսում մշակույթն ընդհանրապես արհամարհված է: Պետության կողմից գրեթե չկա աջակցություն երեխաների դասավանդման գործում: Հայ համայնքը սա գիտակցելով եւ լինելով ավելի ամուր ֆինանսական վիճակում, ձգտում է երեխաներին տալ ավելին:

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը՝ ուղիղ

- Ի դեպ, լուրեր կան նաեւ այն մասին, որ գալիք տարի Ձեր պարային խմբով ելույթ կունենաք հայրենիքում: Ե՞րբ է այն լինելու, ու ի՞նչ եք նախատեսել:

- Մենք պատրաստվում ենք Երեւանում ու Գառնիում համերգներով հանդես գալ 2020 թվականի ամռանը, ինչով շատ ոգեւորված են դպրոցի սաները, քանի որ շատերը նրանցից երբեք չեն եղել Հայաստանում:              

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աշոտյանի երգերը միջազգային փառատոնին արծաթե մեդալի են արժանացել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА