o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՈՍԿԵ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

28.05.2019 22:10 ՍՊՈՐՏ
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՈՍԿԵ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթող: 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը տարել էր չորս հաղթանակ եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ 3:1 հաշվով հաղթել է ռուս Ալեքսանդր Գոլովինին: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանը ներկայացնող Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:

ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես են եկել նաեւ 60 կգ քաշայիններ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը եւ 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, որոնք մեդալ չեն նվաճել: Մրցաշարին մասնակցել են նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի, Իրանի եւ Բուլղարիայի ըմբիշները: Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցաշարն էր վնասվածքից ապաքինվելուց հետո: Նա ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերից՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Ալեքսանյանը հաղթողի կոչումը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով: «Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ իմ կողքին միշտ լինելու համար: Սա շատ կարեւոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ՝ դեպի Եվրոպական խաղեր»,- «Instagram»-ում գրել է Արթուրը: Առաջիկայում կարեւոր մրցաշարեր են, որոնք խոստանում են ուժեղագույն պայքար, այնպես որ, Ալեքսանյանի ոսկե վերադարձը մրցագորգ նրա մրցակիցների համար լուրջ ահազանգ կլինի: Չմոռանանք, որ սա նախաօլիմպիական տարին է, եւ Արթուր Ալեքսանյանի հետ են կապված օլիմպիական հերթական նվաճումների հույսերը: Երիտասարդ ըմբիշները եւս այս օրերին նախապատրաստվում են կարեւոր մրցաշարի. Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում հունիսի 3-9-ը կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Գեւորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Սամվել Սիմոնյանը (130 կգ): Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին, կվերադառնա հունիսի 6-ին: Երիտասարդ ըմբիշների ելույթներն ու գրանցած արդյունքները նույնպես անչափ կարեւոր են, քանի որ հենց նրանք են վաղը համալրելու ազգային ընտրանին, որտեղ այսօր տարբեր քաշային կարգերում աշխարհի մակարդակով լավագույն ըմբիշներն են, այնպես որ, սերնդափոխությունը համարժեք պետք է լինի, որպեսզի մարզաձեւը հետընթաց չապրի:

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА