o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարմիր գինին կօգնի բարձր ճնշման դեմ արդյունավետ դեղ ստեղծել

27.05.2019 18:58 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կարմիր գինին կօգնի բարձր ճնշման դեմ արդյունավետ դեղ ստեղծել

Ռեսվերատրոլ բնական միացությունը, որը պարունակվում է խաղողի կեղեւի եւ կարմիր գինու մեջ, կարող է դրվել բարձր զարկերակային ճնշման դեմ դեղի հիմքում:

Չնայած ռեսվերատրոլի օգտակար հատկություններին (տարբեր հետազոտություններում նշվել է նրա հակաուռուցքային եւ նեյրոպրոտեկտոր ազդեցությունը), այսօրվա դրությամբ դրա հիմքով դեղեր չկան: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների խումբը հետաքրքրվել է ռեսվերատրոլի հատկություններով եւ մկների վրա փորձեր անցկացրել, որոնց արյան ճնշումն արհեստականորեն բարձրացրել են: Այն կրծողների ճնշումը, որոնք 15 օր սնվել են ռեսվերատրոլի մեծ չափաքանակներ պարունակող կերով, նվազել է սնդիկի սյան 20 միլիմետրով:

Նավթի գները բարձրանում են

Ուշագրավ է, որ ռեսվերատրոլի համանման դեղաչափ ստանալու համար մարդը պետք է ամեն օր խմի մոտ 1000 շիշ կարմիր գինի:

Գիտնականները փորձի երկրորդ մասում ուսումնասիրել են ռեսվերատրոլի ազդեցությունը մարդու արյունատար անոթների բջիջների վրա: Պարզվել է, որ այս միացությունը փոխազդում է PKG1a սպիտակուցի հետ, ինչի հետեւանքով արյունատար անոթները լայնանում են: Սա, իր հերթին, ճնշումն իջեցնում է: Գիտնականները նշում են, որ զարկերակային ճնշման իջեցման գոյություն ունեցող դեղամիջոցներից ոչ մեկն այդքան արդյունավետ չի գործում:

Մասնագետները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի հիպերտոնիայի դեմ սկզբունքորեն նոր դեղամիջոցների մշակմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА