o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԵՆ ՆԵՐԱՌՎԱԾ «ԳԱՐԴԱՍԻԼԻ» ԼՈԲԲԻՆԳՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

14.05.2019 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԵՆ ՆԵՐԱՌՎԱԾ «ԳԱՐԴԱՍԻԼԻ» ԼՈԲԲԻՆԳՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

«Իրավունքի» ձեռքի տակ է հայտնվել այն բժիշկների անունները, ովքեր լծված են «Գարդասիլի» վերաբերյալ հանրային իրազեկումներ իրականացնելուն եւ որոնք ջանք չեն խնայում ամեն պատեհ առիթի այդ պատվաստումները դրական լույսի ներքո ներկայացնել: Ցանկում ընդգրկված են պոլիկլինիկաների ղեկավարներ, բաժանմունքի վարիչներ, հայտնի բժիշկներ: Ինչպե՞ս են նրանք ժամանակ գտնում «Գարդասիլ» պատվաստանյութի մասին հանրային իրազեկումներ իրականացնելու համար, ինչպե՞ս են դա իրականացնում, որտե՞ղ, որքա՞ն գումար են դրա համար ստանում: Այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու համար փորձեցինք դիմել նշված բժիշկներին:

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

 

Այսպես, «Էրեբունի» բկ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ ՀԱՅԿՈՒՀԻ ԳՅՈՔՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց.

Ներառված եմ, այո, ճիշտ եք, բայց չեմ բանախոսել այդ թեմայով երբեւիցե: Ինձ ուղղակի, ի պաշտոնե, այդ ծրագրի մեջ են մտցրել:

- Դա նշանակում է, որ այնքա՞ն էլ չեք կիսում ԱՆ-ի տեսակետը «Գարդասիլի» վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

- Իմ տեսակետը «Գարդասիլի» վերաբերյալ չեզոք է:

 

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ ԱՐԱ ԴՐԱՄՓՅԱՆՆ էլ նկատեց.

- Նախ միանգամից ասեմ, որեւէ վարձատրություն կամ նմանատիպ այլ բան չկա դրա համար: Իսկ «Գարդասիլը» ոչ մի վնասակար բան չի պարունակում: Հակառակը:

- Բայց կան բավականին շատ կարծիքներ, որ այն կարող է հետագայում անպտղություն առաջացնել:

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԻՆԸ ԵՎՍ «ԳԱՐԴԱՍԻԼԻՑ» ՀԵՌՈՒ Է ՄՆՈՒՄ

- Հիմարություն է, էդ ապուշություն է, իսկ խոսացողները սիրողական մակարդակի բաներ են ասում ընդամենը:

- Կասե՞ք, ինչպես եք իրազեկումներ իրականացնում:

- Ես իմ բոլոր հիվանդներին այդ մասին տեղեկացնում եմ, ուղղակի կա «Գարդասիլ 9»-ը, որ դաշտը մեծ քանակությամբ է փակում, բայց Հայաստանում դրանից չկա: Հայաստանում «Գարդասիլ 4»-ն է, որն ավելի ցածր է:

- Այդ դեպքում ինչո՞ւ մենք եւս, եթե այդքան մտահոգ ենք արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմամբ, հենց «Գարդասիլ 9-»-ը չենք պատվաստում, որից որ պատվաստվում են ամբողջ աշխարհում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ» ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

- Դե, աշխարհը հրաժարվել է «Գարդասիլ 4»-ից, որովհետեւ այն քիչ է փակում տարածք:

- Այդ դեպքում ինչո՞ւ մեզ մոտ «Գարդասիլ 9-»-ը չեն պատվաստում:

- Բայց ո՞նց եք ձեռք բերելու սիրելիս, ո՞նց... Մեր երկիրը ունի՞ այդ հնարավորությունը` չունի:

- Դե ուրեմն առհասարակ մի պատվաստեք:

- Ավելի լավ է մի քիչ թույլ լինի, քան առհասարակ չլինի: Այսքանը կարող եմ ասել:

ԱՆԳԱՄ «ԳԱՐԴԱՍԻԼԻ» ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԸ ՎՍՏԱՀ ՉԵՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՆՎՏԱՆԳ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ

 

«Սլավմեդ» բկ-ի բաժնի վարիչ ՎԱՐԴԱՆ ՌԱՓՅԱՆՆ էլ, ասաց.

- Շատ դրական եմ վերաբերում, չկա նման բան, որ պատվաստումը կարող է հանգեցնել անպտղության: Մի բան եմ ուզում հասկանաք, եթե «Գարդասլի 4»-ը բերում է չբերություն, ուրեմն «Գարդասիլ 9»-ի մեջ կա նույն 4-ը` մի բան էլ ավելացված: Ոնց եք դա պատկերացնում, դա անիմաստ խոսակցություն է:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎԵ՞Լ ԵՆ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

- Ինչպե՞ս եք իրականացնում հանրային իրազեկումները:

- Սեմինարների ժամանակ, հիմնականում հիվանդների շրջանում ենք խոսում: Ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ:

- Վարձատրվո՞ւմ եք դրա համար:

- Ոչ, հասարակական հիմունքներով է, ինչի՞ մասին է խոսքը, դա փողի հետ կապված չի: Մեզ ասել են, որ ամեն մասնագետ իր կարծիքը հայտնի: Ընդամենը կարծիք ենք հայտնում, կուզի ժողովուրդը կանի, չէ` չէ: Մենք հո չե՞նք ստիպում:

«ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ»

 

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բաժնի վարիչ ԳԱԳԻԿ ՋԻԼԱՎՅԱՆԸ չգիտես ինչու խուսափեց հստակ պատասխաններ տալուց՝ ասելով.

- Գիտեք, դա բավականին լուրջ հարց է, միանգամից չեմ կարող պատասխանել: Մի օր ժամանակ կգտնենք, երկար կխոսենք: Ընդամենը կարող եմ ասել, որ որեւէ վճարում չեմ ստանում, իսկ Ձեր ասած հարցով թող մնա մի որոշ ժամանակ հետո կզրուցենք: Հիմա ոչինչ չեմ ուզում խոսել: Շնորհակալություն:

ՈՎՔԵՐ ԵՆ «ԳԱՐԴԱՍԻԼԻ» ՔԱՐՈԶՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԸ

 

«Հայ ուռուցքաբանների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԴԱԼՅԱՆՆ էլ, պարզվում է` առհասարակ տեղյակ չէր, որ ընդգրկված է այդ հանրային իրազեկումներ իրականացնողների ցուցակում:

- Ես չգիտեմ ինձ որ ցուցակում են ընդգրկել, անկեղծ ասած:

- Բայց «Գարդասիլի» վերաբերյալ հանրային իրազեկումներ իրականացնողների ցուցակում է Ձեր անունը:

- Տեղյակ չեմ, համենայնդեպս, ես այդ խնդրին որոշ չափով եմ տիրապետումՄի երկու անգամ եղել է, որ ինձ, որպես ասոցացիայի նախագահ, հրավիրել են ժողովի, բայց ինչ-որ հատուկ քննարկումների-բաների ես չեմ մասնակցում: Մեկ բառով կարող եմ ասել, որ դրական եմ վերաբերում այդ պատվաստանյութին, այսքանը:

ԻՆՉՈՒ Է, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, ՆԱԽԱՐԱՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԻՍՏԵՐԻԿԱՆՈՒՄ ԳԱՐԴԱՍԻԼԻՑ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА