ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԿՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ԱՅԴ ԴԵՐՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ»

14.05.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵՐԿՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ԱՅԴ ԴԵՐՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ»

Ռեֆորմիստները պատրաստվում են մայիսի 18-ին անցկացնել մեծ համաժողով, ինչի մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ:

Հայաստանը կրկին կանգնած է ընտրության առաջ. Վահան Բաբայան

- Այն լինելու է Ռեֆորմիստների համակիրների համաժողովը: Եկել է պահը արդեն ավելի առարկայական քայլեր ձեռնարկելու եւ պետք է սկսել համախմբվել: Այդ մոբիլիզացիոն գործընթացները կսկսենք մայիսի 18-ից, եւ մեր համակիրներին հրավիրել ենք քննարկելու մեր առաջիկա քայլերը, գնահատական տալու երկրի ներքին իրավիճակին, նաեւ հայտարարելու, որ ինչպես երկրում կա նոր իշխանություն, այնպես էլ երկրում պետք է լինի համարժեք, իրական եւ նոր ընդդիմություն, եւ մենք մեզ այդ դերում տեսնում ենք: Մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի թե՛ առաջիկա գործընթացներում, թե՛ հետագա անելիքների մեջ Ռեֆորմիստները սկսեն իրենց քաղաքական ծրագրերի ներկայացումը մեր հանրությանը: Իսկ Ռեֆորմիստների գաղափարախոսությունը միշտ էլ եղել է այն, որ մենք դեմ ենք հեղափոխական գործընթացներին եւ ավելի շատ կողմ ենք բարեփոխումների ճանապարհով զարգացումներին:

Իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքին, որի քմահաճույքով կառավարվում է երկիրը. Վահան Բաբայան

Պարոն Բաբայան, հիմա քաղաքական դաշտում երիտասարդ նոր դեմքեր են հայտնվել, ովքեր փորձում են ընդդիմադիր դաշտում տեղավորվել: Դուք, լինելով երիտասարդ, բայց փորձառու քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք տեսնում քաղաքական դաշտի ապագան` սերունդների երկխոսությա՞ն կարիք կա, թե՞ սերնդափոխության:

Պետք է վերջ տանք սերունդների պայքարին եւ նոր կամուրջ բացենք կամ սերունդների համերաշխության գաղափարի շուրջ հին կամուրջները վերականգնենք: Մեր գործոնը հենց այն է, որ մենք` որպես թարմ, նոր ուժ առաջարկելու ենք այն նոր փոփոխությունները, որոնք կլինեն նաեւ սերունդների համերաշխության գաղափարի շնորհիվ: Երիտասարդ գործիչները կարող են շատ բան անել, բայց պետք է նաեւ համախմբենք ոչ միայն անկախության սերնդին, այլ այն սերնդին, որն այս պետությունը կառուցել է:

«Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7%-ը չի ունենալու». Վահան Բաբայան

Այսինքն` Ռեֆորմիստների համակիրների մեջ կլինեն նաեւ հայտնի եւ փորձառու քաղաքական գործիչներ ե՞ւս:

Կարծում եմ` կգա ժամանակը, երբ շատերը մեզ կմիանան: Կրկնում եմ` մենք պատրաստ ենք այդ դերը վերցնելու մեզ վրա եւ դառնալու իրական եւ համարժեք ընդդիմություն այսօրվա իշխանությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА