o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱՍՐԻԿԱՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

10.05.2019 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱՍՐԻԿԱՆԵՐԻ ՀՐԵՇԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«EPLH usanoxakan xorhrdi koxmic»: Սա Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի անունից` Եռաբլուր տարած ծաղկեպսակն է:

Կինը գտել է իր անհայտ կորած ամուսնուն սոցիալական ցանցում

Սա՛ է «Նոր Հայաստանի» իրական դեմքը:

Սա մարդու ուղեղի մեջ չտեղավորվող բան է` որ Եռատոնին սրբավայր տարվող ծաղկեպսակը լինի լատինատառ խեղագրությամբ: Ճիշտ է, «հոմո լատինատառուսների» պակաս չկա հատկապես համացանցում, ցածր խավի տհաս ջահելները երբեմն լատինատառ հայերենով գրառումներ են կատարում պատերի վրա, բայց Եռաբլուրում... Այն էլ այն պարագայում, որ չվերահսկվող տիրույթում` համացանցում, խեղագրության տեսակարար կշիռը ինքն իրեն, բնական ճանապարհով պակասում է: Ինչը չես կարող ասել հեռուստաեթերի լեզվի մասին, ուր սերիալներում «հերոսները» հաճախ խոսում են այնպիսի գարշահոտ ժարգոնով, որը կալանավայրերում եւ հանցագործ աշխարհում էլ չես գտնի: Ինչեւէ, խայտառակ ծաղկեպսակի շուրջ համացանցում բուռն վրդովմունքի ալիք բարձրացավ, քանզի բուհի ուսխորհրդի կողմից, այն էլ` լեզվաբանական բուհի, այդպիսի բան նույնիսկ թավշիստների զազրելի իշխանության պայմաններում տեսնելը շոկային է: Ի վերջո, ուսխորհուրդը հերքեց այդ ծաղկեպսակի հետ իր կապը. «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից եւ հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ: Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը եւ նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ: Շնորհավոր մայիսի 9»: Ի դեպ, ուսխորհուրդը տարածեց նաեւ իր անունից Եռաբլուր բերված արդեն նորմալ հայերենով մակագրված ծաղկեպսակի լուսանկարը: Հիմա ինչ, ուսխորհրդի անունից երկու ծաղկեպսա՞կ է պատրաստվել, թե՞ ուսխորհրդի գլխին սարքել են: Եվ եթե սարքել են, ապա արդյո՞ք դա հենց թավշիստների ձեռագիրը չէ: Փորձել են լատինագիր այլանդակությունը, որպեսզի ստուգեն` հանրությունը կմարսի՞ դա, թե՞ կընդվզի: Այսինքն` ամենայն հավանականությամբ, անցկացվել է հրեշավոր սոցիալական էքսպերիմենտ, եւ այլ հարց է, թե ինչքանով էր դրան տեղյակ կամ անտեղյակ ուսխորհուրդը, կամ վերջինիս առանձին, արդեն թավշակրոնացած ներկայացուցիչները: Եթե այդ զազրելի փորձարարությունը մարսվեր, ապա եզրակացություն կանեին, որ հանգիստ կարելի է ակտիվ քայլեր ձեռնարկել հայոց լեզվի ոչնչացման ուղղությամբ: Ի դեպ, դա ամենեւին էլ առաջին փորձը չէ` երբ 1922 թ. Սովետական Հայաստանում այբուբենի եւ ուղղագրության ռեֆորմ արվեց, թրքոբոլշեւիկյան վերնախավը չէր էլ թաքցնում, որ նախատեսված էր ամբողջ ԽՍՀՄ-ում այբուբենների ունիֆիկացիա անելը` հետագայում լատինատառ հիմքի անցնելու նպատակով: Նույն թրքոբոլշեւիկն էլ սորոսական անազգ եւ անհայրենիք թափթփուկներով գերհագեցած նիկոլական իշխանությունն է: Եվ, ի դեպ, ինքը` Նիկոլը, հնչեցրեց այն, որ ժողովրդի մի կեսը մյուս կեսի հետ հաղորդակցվում է լատինատառ հայերենով: Բայց նա չդատապարտեց այդ երեւույթը, մինչդեռ նախորդ տարիներին պետական, հասարակական, քաղաքական գործիչները` անկախ քաղաքական հայացքներից եւ աշխարհաքաղաքական հակումներից, մշտապես դատապարտում էին դա եւ հորդորում վերջ դնել լատինագրությանը: Բայց հարկ է նշել, որ օտարագրությունը բավականին հին հիվանդություն է: Օրինակ, լատինատառ օտարահունչ ցուցանակները մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում, որոնց անվան վրա հայի լեզուն կկոտրվի: Ու դրանցից եւ ոչ մեկի սեփականատերը չի կարող հոդաբաշխ բացատարություն տալ, թե ինչու է նախընտրել օտարագրությունը: Երեւի, արյունով եկող ստորաքարշության ձայնն է... Եվ եթե  երեք հազար տարի անց պեղումներ լինեն Երեւանի տարածքում, ապա օտարագիր ցուցանակների բազում մնացորդներ հայտնաբերելուց հետո պատմաբանները հաստատ կվիճեն, թե ինչ ազգեր են ապրել Երեւանում 21-րդ դարում: Անցյալում էլ ունենք օտարագրության տհաճ եւ անպատվաբեր փաստեր: Օրինակ` Հայաստանի գերեզմանատներում ռուսատառ մակագրած հայերի տապանաքարերը այդ նույն տիրույթից են: Արեւմտյան Հայաստանի տարածքում հայտնաբերվել են «մաշտոցյան» տառերով քարե արձանագրություններ, որոնք Մաշտոցից 3000 տարով հին են, բայց արի ու տես, որ ամբողջ հելլենիստական շրջանում մեր թագավորները հունարեն էին գրում, իսկ ավելի վաղ շրջանում նաեւ քարի վրա արված սեպագիր արձանագրություններ կան, թեեւ սեպագիրը զուտ տեխնոլոգիական առումով, նույն դերն է կատարում, ինչ համակարգչային դարի արշալույսին լատինատառ հայերեն գիրը: Պարզապես, սեպագիրը շատ հարմար էր կավի բարակ շերտով պատած տախտակների վրա սրած փայտիկով արագ գրառումներ անելու համար...

Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առիթով

Իզուր տեղը չէր, որ լատինատառ պսակի հրեշավոր սոցիալական էքսպերիմենտն արվեց: Չէ՞ որ օտարամոլության հիվանդությունը մեր երկրում առնվազն 3000 տարվա պատմություն ունի: Եվ ժամանակ առ ժամանակ այդպիսի փորձարարություններ արվելու են` արդյո՞ք հայը պատրաստ է հրաժարվել իր լեզվից եւ գրից: Իսկ թե ինչու Նիկոլը չի դատապարտում իր իսկ կողմից մատնանշած լատինագրությունը` դա նույնպես հասկանալի է: Լատինատառ հայերենը իր ֆանատների, իր պրիմիտիվ զոմբիների լեզուն է: Այդտեղ էլ շատ պրակտիկ պատճառ կա` համացանցում լատինատառ հայհոյանք կամ սպառնալիք գրելը շատ ավելի արագ է ստացվում, քան` հայատառ: Իսկ ինչպես հայտնի է, Նիկոլի դեմ խոսողների հայհոյագրությունը վճարովի աշխատանք է:

«ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐՄԵՐՆ ԷԼ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻՆ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА