ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից. ԿԳՆ

22.04.2019 15:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից. ԿԳՆ

Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: 

Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանալ հետևյալ հաղորդագրությունները՝

Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում


-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։


- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։ 

-«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։ 

-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։ 

- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА