ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Microsoft-ում արգելել են ապրիլմեկյան հումորները

29.03.2019 17:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Microsoft-ում արգելել են ապրիլմեկյան հումորները

Microsoft-ի մարքեթինգի տնօրեն Քրիս Կապոսելան ընկերության աշխատակիցներին կոչ է արել ապրիլի 1-ին զերծ մնալ հրապարակային կատակներից՝ հայտնում է The Verge-ն։

Թոփ-մենեջերն ասել է, որ ինքը գնահատում է աշխատակիցների ջանքերը եւ առանձնանալու նրանց ցանկությունը, սակայն համարում է, որ ապրիլմեկյան կատակները ավելի շատ վնաս կարող են տալ, քան օգուտ։ Microsoft-ը որոշել է ապահովագրել իրեն ընկերության կողմից արված կատակների պատճառով բարձրացվող աղմուկներից։

«Սպիտակ մահ». Ֆրանսիայում արգելել են շոկոլադում եւ մաստակում օգտագործվող E171 սննդային հավելումը

Եղել են դեպքեր, որբ ընկերությունների վարկանիշը տուժել է դրանից։ 2016թ․ Google-ը մինյոններ էր ավելացրել Gmail-ի չատերում, իսկ 2015թ․ Microsoft-ը թողարկել էր Windows Phone-ի համար MS-DOS էմուլյատորը։ Որպես կանոն, նման պատմությունները վերջանում են օգտատերերի զանգվածային բողոքներով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА