ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայերին միայն խոսելով է հեշտ հաղթելը, իսկ հույներն ավանդաբար համարվում են բարդ մրցակիցներ.Պրոսինեչկի

21.03.2019 18:16 ՍՊՈՐՏ
Հայերին միայն խոսելով է հեշտ հաղթելը, իսկ հույներն ավանդաբար համարվում են բարդ մրցակիցներ.Պրոսինեչկի

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ընտրանու այսօրվա մարզումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին ու անդրադարձել հայերի հետ մարտի 23-ին և հույների հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպումներին։ Այդ մրցավեճերը տեղի են ունենալու «Եվրո-2020»-ի ընտրական փուլի շրջանակում։

Մխիթարյան-Սանչես փոխանակումից շահել են միայն գործակալները. ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանին

«Մենք առաջիկա 2 խաղում էլ ցանկանում ենք հաղթել։ Հայերին միայն խոսելով է հեշտ հաղթելը, իսկ հույներն ավանդաբար համարվում են բարդ մրցակիցներ։ Մենք գիտենք, որ Հայաստանի հավաքականը կարող է խնդիրներ ստեղծել, մենք նրանց լավ ենք ճանաչում։ Հույները մարտիկներ են, նրանց հետ հեշտ չի լինելու։ Մեր կոլեկտիվում մեծ վստահություն և թիմային լավ մթնոլորտ է տիրում։

Մեզ վրա միշտ էլ ճնշում է գործադրվում հասարակության կողմից։ Ազգերի լիգայում ելույթներն օգնեցին ամրապնդելու վստահությունը, և մեզնից այժմ լավ արդյունքներ են սպասում։ Բարդ խումբ է, սակայն կարծում եմ, որ մենք ունակ ենք ձեռք բերելու եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ոչնչից չեմ վախենում։ Պետք է հաղթենք հայերին, եթե ցանկանում ենք դուրս գալ «Եվրո-2020»։ Մենք ունենք թիմ, որը պետք է հաղթի այս մրցավեճում, և մենք դրա համար կանենք հնարավոր ամեն բան»,- ասել է Պրոսինեչկին։

Հավելենք, որ Պրոսինեչկին ֆուտբոլիստի տպավորիչ կարիերա է ունեցել։ Նա հասցրել է խաղալ Մադրիդի «Ռեալում» (1991-1995թթ․), «Բարսելոնայում» (1995-1996), «Սևիլյայում» (1996-1997), անգլիական «Պորտսմուտում» (2001-2002), այլ ակումբներում։ Նա Խորվաթիայի հավաքականի կազմում 1998թ․ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ինչ վերաբերում է մարզչական կարիերային, ապա խորվաթ մասնագետը 2014-2017թթ․ գլխավորել է Ադրբեջանի հավաքականը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА