ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դադարեք ինքներդ ձեզ ապուշ վիճակի մեջ դնել». Հովհաննես Գալստյանը Կինոկենտրոնին ու մշակույթի նախարարությանը

16.02.2019 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դադարեք ինքներդ ձեզ ապուշ վիճակի մեջ դնել». Հովհաննես Գալստյանը Կինոկենտրոնին ու մշակույթի նախարարությանը

Գրեթե երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հատուցելու ենք բոլորս, նախ՝ պետականությունը». Լիլիթ Գալստյան

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ հրապարակել է կատալոգ, որտեղ ներկայացված են, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 2017-2018թթ-ի հայկական ֆիլմերը։ Կատալոգը տպագրվել Եվրիմաժի՝ Երևանում անցկացվող նիստի համար, սահմանափակ տպաքանակով և բազմաթիվ ուշագրավ եզրահանգումների հիմքեր է տալիս։

Այսօր, սակայն, ես տեղադրում եմ միայն Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Թողություն» (Metmorphosis) ֆիլմի էջը։ Սա այն ֆիլմն է, որի հետ կապված երեկվանից ահռելի սև փիառ է իրականացվում սոց ցանցերով, որի արտադրությունը, ըստ տարածվող լուրերի կիսատ է, իսկ փողերը մսխված։ Այս էժանագին փիառը կազմակերպված է մշակույթի նախարարության և Նազենի Ղարիբյանի ղեկավարած ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի անդամների կողմից ու հետապնդում է երկու անիրագործելի նպատակ․

Ա․ Սևացնել ինձ ու իմ ընկերությունը հանրության աչքում, կասեցնել հասարակության աջակցության թափը։
Բ․ Շեղել մեդիայի ուշադրությունը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հայտը անօրինական մերժելու հիմնական խնդրից։

Կինոկենտրոնի ու մշակույթի նախարարության կողմից հրատարակված կատալոգի 17-րդ էջում «Թողությունը» ներկայացված է որպես ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (In production) գտնվող ֆիլմ։ Այսինքն, Եվրիմաժի համար տպվող կատալոգում ֆիլմը օրինական է և ֆիլմի հանդեպ ոչ ոք, համենայն դեպս այդ երկու կառույցները պահանջներ չունեն։ Արդյո՞ք սա տպելով կինոկենտրոնն ու մշ նախը փորձել են մոլորության մեջ գցել Եվրիմաժին՝ «մսխված փողերով» ֆիլմը ներառելով արտադրության մեջ գտնվող ֆիլմերի ցանկում։ Ո՛չ։ Երկու կառույցները այսօր էլ չեն կարող ունենալ որևէ պահանջ «Թողության» հանդեպ։ Նրանց արածը միայն ու բացառապես կարճաժամկետ ներգործության կեղտոտ փիառ է, որը որևէ կերպ չի ազդելու իմ ու իմ ֆիլմի հանդեպ հասարակության վերաբերմունքի վրա։

Բարեկամաբար հորդորում եմ, դադարեք ինքներդ ձեզ ապուշ վիճակի մեջ դնել, ընդունեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ձեր գործած զանցանքը ու վերականգնեք արդարությունը։

Կատալոգի մյուս ֆիլմերին, որոնց վրա կինոկենտրոնի ղեկավարությունը ահռելի գումարներ է աշխատել, որոնց մասին համառորեն լռում են ու որոնք այդպես էլ չեն հայտվել էկրանին՝ հաջորդիվ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА