ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլը փաստացի խաբել է սեփական ժողովրդին». Մենուա Հարությունյան (Տեսանյութ)

12.02.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլը փաստացի խաբել է սեփական ժողովրդին». Մենուա Հարությունյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, Մ. Հարությունյանն անդրադարձավ կառավարության ծրագրին, իշխանության կադրային քաղաքականությանը եւ հանրային տրամադրություններին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ենոքավան

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՆԻԿՈԼԵՆՔ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ...»

– Պարոն Հարությունյան, այսօր խորհրդարանում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկումը, որտեղ թռիչքային տնտեսական զարգացման, խոշոր եղջերավորների հեղափոխական կաթնատվության, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա: Բայց չէ՞ որ խոստացել էին:

Կառավարության ծրագիրն ուղղակիորեն ցույց տվեց այն միտքը, որ ամիսներ շարունակ բարձրաձայնում էի, եւ ոչ միայն ես, որ ընդդիմադիր Նիկոլի եւ վարչապետ Նիկոլի պատկերացումների եւ ընկալումների միջեւ խզվածություն կա: Այն, ինչ ընդդիմադիր հարթակից Նիկոլը խոսում էր, եւ այն պատկերացումները, որն ուներ պետության մասին, իրականությանը չէին համապատասխանում: Եվ կարող ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելիս Նիկոլը եղել է պոպուլիստ եւ փաստացի խաբել է սեփական ժողովրդին` միգուցե, նաեւ իրականությանը չտիրապետելով: Հիմա, երբ ինքն արդեն վարչապետի աշխատասենյակում է եւ իրականությունը տեսնում է, հասկանում է, որ այն, ինչ ժանանակին ասում էր, ուղղակի, իրատեսական չէ, այլ իրատեսական է այն, ինչը ինքն այսօր գրել է կառավարության ծրագրում: Իհարկե, մեծ հաշվով կարող ենք համարել, որ դե հիմա մարդը չի պատկերացրել, եկել է իշխանության, սկսել է պատկերացնել խնդիրների ծավալը եւ Հայաստանի ռեսուրսներն ու իմունիտետը եւ հիմա ավելի իրատես է: Բայց այստեղ կա քաղաքական խնդիր, որովհետեւ նա իշխանության է եկել` հասարակությանը մեծ խոստումներ տալով եւ մեծ սպասումներ արթնացնելով: Հիմա, բնականաբար, հասարակության գիտակից եւ վերլուծելու կարողություն ունեցող հատվածն իր մեջ հարց է տալիս, ասում է` կներես, եթե դու եկել ես նույն բանն անես, ինչ նախկինները, էհ, անում էին այդ մարդիկ: Եվ մեծ հաշվով այնպես չէ, որ դու ավելի պրոֆեսիոնալ մենեջեր ես, քան, դիցուք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այստեղ հասարակության մոտ առաջանում է հիասթափություն, որովհետեւ տեսնում է, որ այդ ծրագիրը եւ իրենց տրված խոստումներն իրար հետ որեւէ կապ չունեն: Կարծում եմ` հիասթափության ալիքը հասարակության մոտ ավելի է մեծանալու, որովհետեւ Նիկոլի իշխանության ամեն հաջորդ օրը հասարակությանն ապացուցելու է, որ տարիներ շարունակ իրեն խաբել են, եւ այն խոստումները, որ տրվել են իրեն, ուղղակի անիրատեսական են եղել:

Երեւանի տարբեր թաղամասերում սպասում են Նիկոլին

«ԸՆԿԵՐ, ԲԱ Ո՞ՒՐ Է ՔՈ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՁԵՎ ԱՃԸ»

– Այսինքն` կարծում եք, որ էյֆորիան անցնում է, եւ հանրությունը սկսելու է սթափ գնահատականնե՞ր տալ:

Կարող ես հանրությանը մտցնել ինչ-որ էյֆորիայի դաշտ եւ դրանից օգտվելով` արագ-արագ ինչ-որ բաներ մարդկանց խաբես, բայց ժամանակ անց հասարակությունը սթափվելու է եւ ասելու է` ընկեր, բա ո՞ւր է քո առաջարկած տնտեսական թռիչքաձեւ աճը, բա ո՞ւր են ներդրումները, չէ՞ որ դու ասում էիր` նախկին խորհրդարանն է խանգարում, որ ներդրումներ գան: Այն ժամանակ  ասում է, որ սա կեղծ կատեգորիա է, նման բան գոյություն չունի, իսկ այսօր արդեն մարդիկ հասկանում են, որ չկան ներդրումներ, չկա թռիչքաձեւ աճ, այլ հակառակը` կա շատ վատ մենեջմենթ: Դու խոստանում ես հասարակությանը թռիչքաձեւ աճ, որը ենթադրում է, որ մարդիկ պետք է ավելի լավ ապրեն, գալիս ես, իշխանությունը բռնազավթում ես, հետո պարզվում է, որ քո լուծումները իրենք ոչ թե երկիրը զարգացնող են, ոչ թե մարդկանց սոցիալական իմունիտետը բարձրացնող են, այլ հակառակը` դու սկսում ես կրճատումներ անել պետական սեկտորում: Միգուցե օբյեկտիվորեն պետական ապարատը ուռճացած էր եւ անհրաժեշտ էր օպտիմալացնել, բայց Նիկոլը չպետք է աներ, որովհետեւ դրա հակառակն էր խոստացել: Մինչդեռ նա եկավ ու ավելի շատ մարդկանց գործազուրկ դարձրեց, ավելի վատացրեց նրանց սոցիալական վիճակը, եւ դրանով նաեւ իր քայլերը, որպես վարչապետ, սկսում են ամբողջությամբ հակասել ընդդիմադիր Նիկոլի հայտարարություններին եւ տեսլականին: Այո, մենք ասում էինք հասարակությունը էյֆորիայի մեջ է, ոգեւորություն է ապրում, բայց հիմա հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք ենք մտնում էյֆորիայի մեջ: Հիմա պաշտոններ են ստացել եւ այնքան են մտել էյֆորիայի մեջ, որ սկսել են կտրվել իրենց իշխանության բերած հասարակությունից: Այսօր իրենք հաշվետու չեն հասարակությանը, եթե հաշվետու էլ են ուզում լինել այդտեղ էլ են ձեւականություններ անում: Օրինակ, ամբողջ հասարակությունն ասում է` էդ պարգեւավճարներն ինչի՞ համար եք տվել եւ ինչո՞ւ եք հատկապես տվել վերեւի էշելոններին, որտեղ հիմնականում ձեր «թայֆան» է պաշտոնների նշանակված: Այսինքն` մեծ հաշվով օրինական կոռուպցիա են արել, վերցրել են իրենց վերեւում աշխատողներին մեծ փողեր են տվել, որն իրականում աբսուրդ է, եւ այդ գումարները փաստացի գնացել է իրենց բարեկեցության ապահովման համար: Ու եթե Նիկոլենք էյֆորիայի մեջ չեն եւ, իսկապես, իրենց հաշվետու են զգում հասարակության նկատամամբ` հաշվի առնելով, որ այդ հասարակությունն է իրենց բերել իշխանության, իրենք պետք է լսեին նրանց բողոքը եւ ասեին` լավ, ներողություն ենք խնդրում, էլ այդպես չի լինի կամ պատժում ենք բոլոր իրենք իրենց պարգեւավճար տված պաշտոնյաներին, փողերն էլ տարեք, հետ դրեք տեղը: Բայց շոու են անում: ՊԵԿ-ի նախագահին կամ ֆինանսների նախարարին կանչում են Ազգային ժողով ինչ-որ քննարկմանանիմաստ հայտարարություններ են անում ու ստեղծում են տպավորություն, թե անտարբեր չեն: Եվ ի՞նչ քննարկեցին, ո՞ւր են պաշտոնանկությունները, ո՞ւր են այդ փողերը, ինչո՞ւ հետ չեք բերում պետական բյուջե: Բա այդպես են կամաց-կամաց կտրվում հասարակությունից:

Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА