o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.02.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով հանկարծակի ջերմ սիրով լցվեց Արամ Խաչատրյանի գրած օրհներգին, փնտրում է ու չի գտնում այն սրիկաներին, ովքեր դեմ են սովետահայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Եվ ահա ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ հայտարարելով, որ չէր ուզում խոսել, բայց երեւի պետք է, զարմանալիորեն որոշեց ինքնազոհաբար լրացնել այդ բացը եւ կամավոր հայտնվել ալենական վրդովմունքի կրակի տակ. «Երբ երկրի կուտակված, ֆունդամենտալ խնդիրների լուծման հայեցակարգերի ու քայլերի փոխարեն ընդամենը խորհրդանշական բաներ են քննարկվում, ինչպես, օրինակ, հիմնի փոփոխությունն է կամ նման բան, իհարկե, քննադատությունները, ծաղրը չհասկանալը լինելու է: Ես էլ չեմ հասկանում հիմնը փոխելու այս անհասկանալի դիսկուրսը: Հայաստանը դեռեւս խեղճ երկիր է, մենք էլ լավ չենք ապրում, որովհետեւ տխուր, ընկճված ե՞րգ ենք երգում: Հայրենադարձություն չունենք, որովհետեւ հիմնը վա՞տն է: Ժողովրդագրական մտահոգիչ պատկեր, կանխատեսումներ ու ծնելիության հանդեպ մահացության աճ ունենք, որովհետեւ հիմնի բառերում մահ բառը 3 անգամ կա՞: Եւ վերջապես, եթե անգամ ազգս համաձայնի փոխել հիմնը, ո՞վ է ասել, թե կողմ ենք լինելու սովետական Հայաստանի հիմնի վերադարձին, որքան էլ այն գեղագիտորեն լավ, կատարյալ գործ լինի, կամ հեղինակը Արամ Խաչատրյանը լինի: Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է անցյալին, այն էլ` խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ունակ չէ ավելի զիլ որեւէ բան ստեղծելու, ուրեմն` կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետե:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ զարմանալի բնավորություն ունի` հենց ամբիոն է տեսնում, միանգամից դերասանական պաթոսով  հնչեցնում է այն միտքը, թե չի հասկանում` ինչո՞ւ են մեր հայերը այդքան հոռետես ապագայի նկատմամբ: Եվ հերթականը նա հնչեցրեց Քյոլնում` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Երբ Հայաստանի արտգործնախարարը կամ վարչապետը գնում է բանակցությունների, դրան հետեւում է հոռետեսության հսկայական ալիք. բա՞ որ ենթակվեն ճնշումների, բա՞ որ համաձայնության գան աննպաստ լուծման շուրջ: Մենք այս հսկայական փոփոխություններնիրականացրել ենք, մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ: Որտեղի՞ց այդ կանխավարկածըե,- ասել է Փաշինյանը: Ու մինչեւ հիմա չգիտի՞, թե որտեղից այդ հոռետեսությունը: Բացատրենք եւս մեկ անգամ: Չէ՞ որ հենց նույն Փաշինյանն էր, որ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե` ղարաբաղյան բանակցային սեղանին չկա եւ ոչ մի առաջարկ, որը կանդրադառնար Արցախի կարգավիճակին: Դրանից հետո էլ հնչեցրեց մտքեր, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ նստի, եւ ինքն Արցախի անունից չի բանակցում: Բայց լավ էլ բանակցում է, իսկ Արցախին այդպես էլ բանակցային սեղանին մոտ չեն թողնում:

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլի դարդերը քիչ էին, հիմա էլ նոր դարդ զարմանալիորեն ավելացրեց այն գործիչը, ումից նա ահավոր վախենում է` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերքաննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործի քննության ժամանակ ելույթով հանդես կգա: Այս մասին լրագրողներին հայտնել է  Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Եթե այսօր մեր բողոքը մինչեւ վերջ ներկայացնենք, եւ դեռ ժամանակ մնա, հնարավոր է, պարոն Քոչարյանն իր ելույթն այսօր ունենա, եթե չէ, ուրեմն հաջորդ նիստինե:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА