o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը՝ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին

30.01.2019 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը՝ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին

Բացառված է, որ լինի տեղեկատվությունը եւ այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություններ կան Արցախի խնդրի կարգավորման բանակցություններից:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցին, Փաշինյանն ասաց, որ այդ զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը եւս չի շոշափվել:

Ինչ վերաբերում է Ալիեւի հետ հանդիպումներին, վարչապետ նշեց, որ դրանք բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում ուղղակի մտքերի փոխանակություն. «Ցանկացած պրոֆեսիոնալ լրագող, որ իմ գրառումը կարդա, եւ դրան գումարի պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը, կարող է ուղղակի... Ինձ ճիշտ հասկացեք՝ կոռեկտ չի ասել՝ ինքն էսպես ասաց, ես էսպես ասացի: Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»:

Հարցին, թե միջազգային հանրության կողմից կա՞ նախաձեռնություն՝ նոր թափ հաղորդել ղարաբաղյան գործընթացին, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում: Մենք ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են իրար հետ աշխատում: Իրենք կաշխատեն, մեզ համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք էլ կորոշենք»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА