ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի պետական պարտքը Փաշինյանի օրոք էլ է աճել

23.01.2019 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հայաստանի պետական պարտքը Փաշինյանի օրոք էլ է աճել

Պետական պարտքի ամփոփ ցուցանիշները հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ այդմ, Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3.279.6 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, այն կազմել է 3 տրլն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 922,9 մլն դոլար: Ըստ էության, մեկ տարում պետական պարտքն աճել է 69.4 մլրդ դրամով (2,1 տոկոսով) կամ 148.3 մլն դոլարով (2,2 տոկոսով):

Փաշինյանին այդքան «ոգեւորած» 7.1 տոկոս ՀՆԱ-ի աճի տակ ընդամենը թղթաբանություն է

Բայց ահա նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ համեմաատությունը ցույց է տալիս, որ այդ մեկ ամսում պետական պարտքը 3 տրիլիոն 281,9 մլրդ դրամից դարձել է 3 տրլն 349 մլրդ դրամ, աճը կազմել է 67,1 մլրդ դրամ (157.4 մլն դոլար): Այսինքն, տարեկան աճի հիմնական մասը հենց այդ ամսին է եղել, ինչը հուծում է տարեվերջին պետության ֆինասական վիճակի ծանրացման մասին: Եվ հենց այս պարագայում է, որ պաշտոնյաներն իրենք իրեցն հսկայական պարգեւատրումներ են տվել:

Այստեղ նաեւ հիշեցնենք, որ մինչ վարչապետ դառնալւ Փաշինյանը մշտապես քննադատում էր պետպարտքի ավելացումը: Վարչապետության ընթացքում էլ քանիցս հպարտացած, թե՝ կանխում է աճը: Ու թե ինչպես է «կանխել», ցույց են տալիս իր իսկ ֆիննախի թվերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА