o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր ԱԺ-ին սպասվում են ծանր փորձություններ

15.01.2019 15:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Նոր ԱԺ-ին սպասվում են ծանր փորձություններ

Եվ այսպես,  մենք ունենք նոր Ազգային ժողով, որը հերթական անգամ ստեղծվեց նախկին  ձեռքբերումների, նվաճումների, աշխատանքի, գիտելիքների , ձեւավորված միջազգային կապերի զրոյացման արդյունքում: Նման զրոյացում տեղի ունեցավ  90-ականների սկզբին, երբ իշխանության եկած ՀՀՇ-ականները ամբողջությամբ ջնջեցին իրենցից առաջ կոմունիստների կառուցած թե՛ քաղաքական ինստիտուտները եւ թե՛ զրոյացրին տնտեսությունը, կրթությունը, գիտությունը եւ այլն: Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորիս` մութ ու ցուրտ տարիներ, զանգվածային աղքատություն, գործազրկություն, ահռելի չափերի արտագաղթ: Երկրի ու ազգի էլիտայի զգալի մասը ստիպված հեռացավ Հայաստանից: Իսկ ինչպես հայտնի է, ցանկացած ազգ ու պետություն հզոր է իրենց էլիտաներով` քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, կրթական, ռազմական, կրոնական եւ այլն:

Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ»

Այդուհնդերձ, 30 տարիների ընթացքում Հայաստանի Երրորդ հանրապետությունում կամաց-կամաց ձեւավորվեցին նոր էլիտաներ, որոնց կարելի է համարել թերի, ոչ բավարար, որոնցից կարելի է դժգոհել, որոնց արդյունքներից կարելի է բողոքել: Սակայն ունենք այն, ինչ ունենք, ավելի ճիշտ` ինչ ունեինք, քանի որ, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունից» հետո եւ հատկապես նոր ԱԺ-ի ձեւավորված արդյունքներով կարելի է փաստել, որ քաղաքական էլիտայի մեծ մասը հեռացվեց երկրի քաղաքական գործընթացներից: Ի դեպ, դրան հետեւեց նաեւ կառավարչական, մշակութային եւ կրթական բավականին մեծ կադրային պոտենցիալի ոչնչացումը եւ, դատելով տնտեսական ոլորտում  նիկոլականների քայլերից, կարելի է ենթադրել, որ շուտով նաեւ տնտեսական համակարգից  լուրջ արտահոսքեր են լինելու:

Արդյո՞ք այդքան հարուստ է հայ ժողովուրդը իր էլիտաներով, փորձառու կադրերով ու մասնագետներով, որ թույլ է տալիս իրեն 30 տարին մեկ ամեն ինչ ջնջել եւ սկսել նորից զրոյացնել ու փոշիացնել տասնամյակներով ստեղծածը: Երբեմն կարելի է մտորել, թե ի՞նչն է պատճառը, որ, օրինակ` Արեւմտյան Եվրոպայի երկրները  զարգացել են բավականին բարձր աստիճանի, իսկ Հայաստանը  շարունակաբար հետընթացի մեջ է` սկսած 1991-ից` ԽՍՀՄ-ի փլուզումից: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ առանցքային եվրոպական երկրներում շուրջ 200 տարի է, ինչ հեղափոխություններ չեն լինում, եւ ձեւավորված էլիտաները  զարգանում են սերնդեսերունդ `փոխանցելով կուտակված փորձն ու գիտելիքները, իսկ Հայաստանում վերջին 100 տարվա մեջ տեղի է ունեցել չորս հեղափոխություն` չորս անգամ զրոյացնելով  առանց այն էլ ոչ հարուստ նվաճումները:

Այսօր մենք տեսնում ենք արագ տեմպերով նահանջ, այն քիչ թե շատ ցիվիլ մակարդակից , որը լավից- վատից ստեղծվել էր երկրի կառավարման ոլորտում, ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, ազգային անվտանգության, պաշտպանական համարկարգերում եւ այլն: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նոր կազմին, ապա ինչ-որ տեղ կարելի է ցավակցել նորաթուխ ու անփորձ պատգամավորներին: Բանն այն է,  որ նրանց սպասվում են ծանր փորձություններ:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ1. Արցախի հարցում, ինչպես եւ սպասվում էր գործընթացները կտրուկ արագանալու են, մինչեւ ապրիլ-մայիս ամիսները ակնկալվում են լուրջ ու չի բացառվում դրամատիկ իրադարաձություններ: Ինչքանո՞վ է պատրաստ օրենսդիր իշխանությունը դրանց: Չէ՞ որ Արցախի հարցում ճգնաժամերի պահին օրենսդիրներից յուրաքանչյուրը առանձին վերցրած եւ մարմինն ամբողջությամբ ունեն հսկայական խիստ պատասխանատու աշխատանքի ծավալ:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ 2. Աշխարհում օրեցօր սրվում են հակամարտությունները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ: Բարդ իրավիճակ է ձեւավորվում Հայաստանի գրեթե հարեւանությամբ գտնվող Սիրիայում: Աճում է լարվածությունը  մի շարք այլ օջախներում ու տարածաշրջաններում: Եթե 5-6 տարի առաջ դեռ արդյունավետ էր «եւ-եւ-ի» քաղաքականությունը, ապա այսօր այն  իրականացնել անհնար է: Եվ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ կլինի կատարել լուրջ շրջադարձեր եւ դիմագրավել լուրջ մարտահրավերների` այդտեղից բխող  օրենսդրական աշխատանքի ողջ ծավալներով: Հայաստանի արտաքին քաղաքականությանը պետք է սատարի խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն դատելով ներկայիս ԱԺ-ի պոտենցիալից, որեւէ լուրջ արդյունքներ ակնկալել դժվար է:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ 3. Հայաստանի տնտեսական վիճակը: Մեր երկրի տնտեսական վիճակը առավել քան մտահոգիչ է:  Տնտեսության կառուցվածքը, ռեսուրսները, կոմունիկացիաները, ներքին ու արտաքին խնդիրները հնարավորություն չեն տալիս ապահովելու Հայաստանի տնտեսական զարգացման անհրաժեշտ տեմպերը: Եթե դրան գումարենք  ներկայումս տնտեսության մեջ բացասական տենդենցները, ֆինանսական պարտավորուոյունների տեսակետից խիստ ծանրաբեռնված 2019 ու հատկապես` 2020 թվականները, համաշխարհային տնտեսության  մեջ սպասվող ռեցեսիոն գործընթացները, արտաքին ներդրումների զրոյական մակարդակը եւ այդ ամենի հետ մեկտեղ  մեր ժողովրդի մեծ  սպասումները հեղափոխական մեծ-մեծ խոստումների հիման վրա, ապա  նոր ԱԺ-ն, ուզած-չուզած, պետք է գնա ժողովրդի գոտիները ձգելու ճանապարհով, ինչը բերելու է նորանոր եւ մշտական սոցիալական դժգոհությունների ու ցնցումների:

Ինչ ճակատագիր է սպասվում Հովհաննես Իգիթյանին․ վերջինս դժգոհել է․ «Ժողովուրդ»

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ 4. Ազգային արժեհամակարգի պահպանման կամ դրանից հրաժարվելու խնդիրը: Սկսած դեռեւս 2017-ից Հայաստանի վրա սկսեց աճել արտաքին , մասնավորապես` արեւմտյան ճնշումը ազգային արժեհամակարգից հրաժարվելու եւ ներկայիս արեւմտյան  նեոլիբերալ արժեքներին անցնելու նպատակով: Դրա վկայությունն էր, օրինակ` «Ընտանեկան բռնության մասին» օրենքը եւ այլն:Մոտակա ամիսներին այդ ճնշումը կտրուկ ավելանալու է: Հայաստանից պահանջվելու է ընդունել մի շարք հակահայկական օրենքներ, որոնք ուղղված են լինելու հայ եկեղեցու, հայ ընտանիքի, հայ կնոջ, եւ արդյունքում` հայ հասարակության դեմ: Դիմագրավել այդպիսի ճնշմանը շատ անգամ պահանջում է մեծ անձնազոհություն, չհաշված այլ հատկանիշներ, որոնց մասին արդեն խոսել ենք:

Այսպիսով, պատգամավոր-երիտասարդներին, որոնց այսօր ծովը ծնկներից է թվում, սպասվում են մեծ փորձություններ: Սակայն  ավելի մեծ  փորձության է ենթարկվելու մեր ամբողջ ժողովուրդը, երկիրը եւ պետականությունը: Աստված մեզ պահապան:

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА