o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.01.2019 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Տոն օրերին համացանցում զարմանքով հայտնաբերեցինք փոխվարչապետի պաշտոնակատար ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ բազում զորամասային լուսանկարներ: Զարմանալի է, այդ ի՞նչ եղավ, որ բանակից փախած թրաշամանուկները հանկարծ այդպիսի ցուցադրական սիրով լցվեցին բանակի հանդեպ: Դրա առնչությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը իրավացիորեն նկատում է. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այցելում է զորամասեր ու կիսաորսորդական «տարազով» խրոխտ կանգնում է գնդապետների ու ռազմական ճանապարհ անցած սպաների դիմաց, իրեն նկարել է տալիս ու դրա մասին հայտնում ԶԼՄ-ներին: Եթե Ավինյանի իրական նպատակը (իր չծառայած հալով) ոչ թե բանակում իր վերադասությունը զինվորականներին ցույց տալն է, այլ իրոք զորամասի անցուդարձին ծանոթանալը, ապա ինչո՞ւ է Ավինյանն այդ ծիծաղաշարժ, կամակոր երեխայի չարաճճիություն հիշեցնող նկարները հրապարակում եւ հանրության շրջանում արդարացի բողոք եւ հարցեր բարձրացնում իր անձի հետ կապված: Ի դեպ, Ավինյանի բանակից ազատված լինելու մասին բազմաթիվ օդում կախված լուրեր կան, որոնք կարող են ամբողջանալ միայն այն պարագայում, երբ համապատասխան մարմնից հանրությունը կտեղեկանա, թե ի՞նչ հիանդության պատճառով է Ավինյանն ազատվել պարտադիր զինծառայությունից»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, 2019-ը Խոզի տարի է: Եվ զարմանալիորեն տարին իսկական խոզություն արեց Վրաստանի հանդեպ` ԽՈԶԻ ԳՐԻՊԻ տեսքով: Վրաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հաստատել է H1N1 վիրուսով վարակված 13-րդ հիվանդի մահվան դեպքը: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նախօրեին 22-ամյա կին է մահացել: Նրա մոտ, ինչպես եւ լաբորատոր պայմաններում հաստատված «խոզի գրիպով» վարակված մյուս դեպքերի մեծամասնության պարագայում, ուղեկցող ծանր հիվանդություն է եղել: Լաբորատոր կերպով հաստատված գրիպի վիրուսով հիվանդանալու 230 դեպքից Դե ինչ, մաղթենք վրացիներին շուտափույթ ազատվել այդ շառուփորձանքից, առավել եւս, որ այդ անտեսանելի խոզությունը կարող է եւ Հայաստան թափանցել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ եկել է Հ1` եթերում շատացել է փնթիությունը: Զարմանալի է, բայց ասում են, որ տիտրերով անգամ դեպք է եղել, որ Փաշինյանի անունը գրվել է Նիպոլ... Պետրոս Ղազարյանը արդեն մեկ ամսից ավել է ինչ տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն, ավելին նա վերջերս ստանձնեց Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարի պաշտոնը: Մեր տեղեկություններով վերջին շրջանում կան լուրջ դժգոհություններ եւ խոչընդոտներ առ այն, որ Պետրոսը գալով Հանրային իր հետ բերել է իր թիմակիցներին, որոնք որեւէ կերպ լեզու չեն գտնում հնաբանակների հետ: Կրկին մեր տեղեկություններով Պետրոս Ղազարյանը այս պահին գտնվում է արտերկրում, վայելում ամանորյա հանգիստը, որտեղից էլ ցուցումներ է տալիս աշխատակիցներին: Ի դեպ հանրայինի կուլիսային խոսակցությունների համաձայն Պետրոսը սկսել է հեգնանքով խոսել իր` արդեն նախկին գործատուի, հովանավորի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА