ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱԱՀ-Ն ԴԵՌ ԿԳԱՆՁՎԻ 

16.03.2016 13:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱԱՀ-Ն ԴԵՌ ԿԳԱՆՁՎԻ 

 

Ազգային ժողովը երեկ քննարկեց ԵՏՄ-ից ներմուծված ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկ ¥ԱԱՀ¤ վճարելու հայտնի խնդիրը: ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻՑ փորձեցինք հետաքրքրվել՝ արդյոք օրենքի այս նախագիծն ընդունվելու դեպքում կունենա՞ հետադարձ ուժ, եւ կվերադարձվե՞ն մինչ այս վճարված ԱԱՀ-ի գումարները: 

«Փաստ». Պուտինի՝ ՀՀ այցի ժամանակ քննարկվելու է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի հարցը

- Բնականաբար՝ ոչ: Բոլոր ավտոմեքենա ներմուծողները մինչ օրս գիտեին, որ Եվրասիական տնտեսական միությունունից մեքենա ներկրելու դեպքում պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ: Եվ եթե այսօր մենք նոր կարգ ենք սահմանում, պարտադիր չէ, որ այն նախորդ կարգը եւս փոփոխության ենթարկվի: Ես Ձեզ ավելին ասեմ. հենց այս պահին էլ, եթե քաղաքացիներն ավտոմեքենա են ներկրում Եվրասիական տնտեսական միությունից, վճարում են ԱԱՀ, եւ քաղաքացիները  պարտավորված  կլինեն այդ հարկը վճարել, քանի դեռ Ազգային ժողովի կողմից օրենքը չի ընդունվել եւ մտել ուժի մեջ: Միայն այդ պահից սկսած ֆիզիկական անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գանձումը կվերացվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА