ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի առաջարկած ոչխար պահելու ծրագիր 2019-ին նախատեսված չէ

09.11.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանի առաջարկած ոչխար պահելու ծրագիր 2019-ին նախատեսված չէ

Մայիսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարության ծրագրով նախատեսված էր գյուղատնտեսությունը զարգացնել հեղափոխական տեմպերով: Ի վերջո, թե հեղափոխական տեմպերով, օրինակ, ինչքան մանր եւ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ:

ԱԺ-ն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցը

Կներեք, չհասկացա հարցը` ի՞նչ ասել է հեղափոխական տեմպերով:

Սա Ձեր կառավարության ձեւակերպումն է:

Իհարկե, անասունների գլխաքանակի արտահանման հետ կապված անընդհատ տվյալներ ունենք, որը օպերատիվ հրապարակվում է: Եթե պետք է, կարող ենք տրամադրել:

Ամեն դեպքում, ցուցանիշները կարելի՞ է համարել արտառոց, հեղափոխական տեմպերով...

Չեմ կարող գնահատական տալ որակական առումով արտառոց է, թե` ոչ:

«Մեծ տապալում է հասունանում». քաղաքագետ

Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «կոլխոզներ» ստեղծել: Սա ներառվա՞ծ է 2019 թվականի ծրագրում:

Կոոպերատիվների ստեղծումը պրեարիտետ է եղել միշտ: Մենք միշտ պետք է օժանդակենք, որպեսզի կոոպերացման գնա, որովհետեւ համագործակցությունը նվազեցնում է ծախսերը, ավելացնում է շահութաբերությունը: Կոոպերատիվների զարգացման ծրագրեր արդեն ներկայացրել ենք:

Իսկ ոչխար պահելու ծրագրեր կա՞ն, ինչը եւս ՀՀ վարչապետի պաշտոնակատրի առաջարկն է գյուղացիներին:

​​​​​​​ՀԱՍԱԿ-ի նախագահը՝ ակնկալում է պարզաբանում 27-ամյա արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ

Ոչխար պահելու ծրագիր չէ, բայց անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր լինելու են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА