o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էվերեստը մագլցելը վտանգավոր էր, Մարսելից Հայաստան վազքը` դժվար

24.10.2018 22:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էվերեստը մագլցելը վտանգավոր էր, Մարսելից Հայաստան վազքը` դժվար

Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած մարսելաբնակ հայ լեռնագնաց ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԸ ամիսներ առաջ խաղաղության վազք-մարաթոնով Մարսելից հասել էր Հայաստան` հաղթահարելով մոտ 5000 կմ տարածություն. «Էվերեստը մագլցելուց հետո, որոշեցի` 2018-ին լինել Երեւանում: Քանի որ այս տարին Հայաստանի համար կարեւոր էր` նախ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն էր, հետո Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն էր ընթանում Երեւանում, Երեւանի 2800-ամյակն էր, այդ իսկ պատճառով վճռեցի վազքով Ֆրանսիայի Մարսել քաղաքից գալ Հայաստան` Երեւան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց լեռնագնացն, ով վազքը մեկնարկել էր ապրիլի սկզբին` oրական վազելով 50 կմ, անցնելով 8 երկիր եւ 150 քաղաք, իսկ  հուլիսին արդեն Երեւանում էր.

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

«2016-ին մագլցեցի Էվերեստը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, որից հետո նամակ գրեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` մասնավորապես նշելով, որ այն, ինչ պատահեց 100 տարի առաջ հայերի հետ, դրա համար դուք հանցավոր չեք, այլ` ձեր նախնիները, մենք սպասում ենք, որպեսզի Ձեր գլխավորած կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը: Միայն Ձեր կառավարությունն է, որ կարող է ոչ թե մեղադրվել դրա համար, այլ ընդունել իր նախնիների կողմից իրականացված այդ ոճիրը: Նամակում նշել եմ նաեւ, որ իմ նախնիները նույնպես այդ ոճիրի զոհերն են, իսկ ես` իրենց ողջ մնացած ժառանգը: Այդ նամակն ինձ ներշնչեց, որ իրականացնեմ այս մարաթոն-վազքը` Ֆրանսիայից գալով Հայաստան: Իրականում թեպետ ծնվել եմ Լիբանանում, բայց Ֆրանսիան ինձ ընդունեց, Մարսելը` որդեգրեց, իսկ Հայաստանն իմ հայրենիքն է, ուստի որոշեցի Ֆրանսիան ու Հայաստանը կապեմ իրար ու վազքով հասնեմ Հայաստան` իմ հայրենիքը, անշուշտ հատելով նաեւ Թուրքիան: Ուզում էի այդ նամակն անձամբ հանձնել Էրդողանին` բայց այդ շրջանում Անկարայում ընտրություններ էին ընթանում, ու պարզ չէր, թե ով կընտրվի, դրա համար որոշեցի նամակը չհանձնել ու վազքս շարունակեցի դեպի Հայաստան»:

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

 

ՄԱՐԱԹՈՆՈՎ «ՎԱՐԱԿԵՑ» ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ, ԲԱՅՑ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ` ՈՉ

 Այնուամենայնիվ, Հայաստան հասնելուն պես Արային միացան նաեւ մի խումբ երեւանցիներ, սակայն Մարսելից Երեւան հասած նպատակասլաց հայ լեռնագնացն իր վազքով ու առողջ ապրելակերպով «վարակեց» նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին. «Պարոն դեսպանի հետ առավոտները փորքիկ մարաթոններ էինք անում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից մինչեւ Կասկադ ու մարզվում միասին»: Այդ ընթացքում Ա. Խաչադուրյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ՀՀ սպորտի եւ կրթության նախարարների հետ, սակայն, ինչպես պարզեցինք, իրենց հետ վազք-մարաթոններ չի իրականացրել. «Տեսա, որ նրանք շատ պաշտոնական են հագնված` կոստյումով էին, դրա համար չառաջարկեցի»:

Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է հնչել

 

ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

 Ի դեպ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ա. Խաչադուրյանը կրկին Հայաստան վերադարձավ, բայց այս անգամ ոչ թե վազքով, այլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ` ինքնաթիռով: Սակայն հայազգի լեռնագնացը, ժամանակը ճիշտ օգտագործելով, այցելեց մի քանի դպրոցներ, դեռահասների ու երիտասարդների հետ հանդիպումներ ունեցավ, որի ընթացքում, ինչպես ինքն է ասում, ոգեւորեց նրանց իր օրինակով, որպեսզի կյանքում իրենց առջեւ դնեն նպատակ եւ այն անպայման իրագործեն. «Հաջողվեց հանդիպել հայաստանյան մարզիկների, դպրոցահասակ երեխաների ու երիտասարդների հետ: Ինձ համար ամենակարեւոր կետը երիտասարդությունն է, անընդհատ մտածում եմ, թե ինչպես կարող եմ նրանց ոգեւորել, որ չծխեն, չխմեն ու հասնեն իրենց նպատակին կամ եթե նպատակ ունեն, օգնեմ հասնել դրան: Ես այստեղ այցելեցի մի քանի դպրոցներ, ուսուցիչներն ասում են, թե աշակերտները սովորելու, աշխատելու «հավես» չունեն, ուզում եմ նրանց հետ զրուցել, բացատրել, որ առանց աշխատանքի չեք հասնի ոչ մի արդյունքի: Աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը մագլցելն ինձ համար մարտահրավեր չէր, այ, կհասնեմ իմ բուն նպատակին, երբ կարողանամ մի քանի երիտասարդի ոգեւորել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, որ տասը տարի անց, երբ հանդիպենք, ասեն, որ իմ զրույցներն իրենց ոգեշնչել ու նպաստել են, որ հասնեն իրենց նպատակին: Ընդհանրապես, այս վազքն ինձ համար սկզբունք էր, որ երիտասարդներն էլ, ինձ տեսնելով, իրենց նպատակին հասնեն, անպայման չէ, որ լեռ մագլցեն»:

«Քաղաքապետի որեւէ խոստում չի իրականացել». Անուշիկ Առաքելյան (տեսանյութ)

 

ՀԱՋՈՐԴ ՄԱՐԱԹՈՆԸ ԿԱՆԻ ԿԱ՛Մ ՀԵԾԱՆԻՎՈՎ, ԿԱ՛Մ ԼՈՂԱԼՈՎ

Նույնիսկ ամիսներ անց Արան չի կարողանում տարանջատել, թե իր կյանքում կատարած մարաթոններից որն էր իր համար բարդ` Մարսելից Երեւան վա՞զքը, թե` Էվերեստի գագաթը մագլցելը. «Բոլորն էլ անհամեմատելի են, Էվերեստը մագլցելը ավելի վտանգավոր էր, գագաթը բարձրանալիս 5 հոգի մահացան, տարեկան 5-10 հոգի մահանում են Էվերեստը հաղթահարելիս... Իսկ կարճ ժամանակում անել վազք մարաթոն` ամեն առավոտ մեկ մարաթոն իրականցնելով` շատ դժվար է, ամեն մեկն իր բարդությունն ունի: Ինչպես այն ժամանակ, նույնիսկ 2 ամիս հետո ինքս ինձ չէի կարողանում համոզել, որ հաղթահարել եմ Էվերեստի բարձրությունը, այնպես էլ հիմա չեմ կարող հավատալ, որ իրականացրել եմ այս վազքը: Միայն երբ նայում եմ վազք-մարաթոնի մասին պատրաստած ֆիլմը, հիշում եմ, թե ինչպես եմ անցել այդ կիլոմետրերը, այդ օրերը... Սենսացիոն իրադարձություն էր, դեռ չեմ հավատում, որ արեցի դա»:

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

Արան ասում է, որ դժվարն իր համար եղել է առաջին տասը օրը, որի ընթացքում ոտքերի շրջանում ցավեր է ունեցել, ապա ընտելացել է ու մոռացել այդ մասին: Նույնիսկ ընթացքում մտքում նոր մարաթոն է պլանավորել. «60-րդ օրը սկսեցի մտածել, թե հաջորդ մարաթոնն ինչ պիտի անեմ, ու վճռեցի. այս վազքը ինձ որդեգրած քաղաքից` Մարսելից իրականացրի մինչեւ իմ հայրենիք` Հայաստան, հաջորդն էլ ուզում եմ Մարսելից մարաթոն անել դեպի իմ ծննդյան քաղաք` Լիբանան: Բայց այս անգամ կամ հեծանիվով, կամ էլ լողալով կհաղթահարեմ տարածությունը: Ընդհանրապես նպատակ ունեմ ամբողջ աշխարհով մեկ շրջել ու հանդիպել հայությանը, բայց հակված եմ հաճախակի գալ Հայաստան»:

«Միմ» ստուդիոյի պառակտման պատճառը վիճաբանությունը չէ

 

«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՈՐԴԻՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

Թեպետ մեր զրուցակիցը չի ցանկանում որ իր 20-ամյա որդին կրկնօրինակի իրեն, բայց եւս վստահեցրեց, որ չի էլ խոչընդոտի նրան իր ցանկացած նպատակն իրագործել, անգամ եթե որդին ցանկանա մագլցել Էվերեստի վտանգավոր գագաթը. «Չեմ ցանկանա, որ կրկնօրինակի ինձ, այլ իրագործի իր ցանկացած նպատակը: Պարտադիր չէ, որ ինքն էլ վազք-մարաթոն անի, կամ ոսկերիչ դառնա ինձ նման: Եթե նա էլ ցանկանա մագլցել Էվերսետը, ես դեմ չեմ լինի, թեկուզ անցել եմ այդ դժվարին ճանապարհը: Ես 20 տարեկան տղային էլ ի՞նչ պիտի ասեմ, իմ ասելիքն արդեն ասել եմ 8-10 տարեկան ժամանակ, դրանից հետո արդեն իր կյանքն ինքը պիտի ապրի այնպես, ինչպես ուզում է»,- ասում է Ա. Խաչադուրյանն ու ափսոսանքով ասում, որ որդին չի խոսում հայերեն. «Ցավում եմ, որ որդիս հայերեն չի խոսում, մայրը ֆրանսիացի է, երբ ամուսնալուծվեցինք մոր հետ ապրեց ու դժբախտաբար չսովորեց հայերեն: Ես Լիբանանում հայկական` Դեմիրճյան դպրոց եմ հաճախել, տանը հորս ու մորս հետ հայերեն էի խոսում, հետո ՀԲԸՄ-ի 50 տարվա անդամ եմ, ու 10 տարի էլ զբաղվել եմ սկաուտությամբ, որտեղ միմյանց հետ շփվում էինք հայերենով, դրա համար ինձ հաջողվում է որոշ չափով հայերեն խոսել»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА