o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.07.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԸ, ԿԱՄ ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՄԵԼԱՆՅԱ ԹՐԱՄՓԻ ԿՈՂՔԸ ՖՈՏՈԿԱԴՐԻ ՄԵՋ ԽՑԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Դոնալդ Թրամփը` Մելանյային.

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Honey, I don't know who's staring at you like that, strange isnt it? (Սիրելիս, ես չգիտեմ, այդ ով է այդպես աչքերը չռել քո վրա, տարօրինակ է, չէ՞:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը.

– Yes! I am a people of Armenia! (Այո՛: Ես Հայաստանի ժողովուրդն եմ):

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՄ` ՔԱՅԼ ԱՐԱ ՄԵՐԺԻ՛Ր ՇՈԳԻՆ

Ողջույն Հայաստանի հպարտ եւ քրտնած իմ քաղաքացիներ: Դիմակայենք շոգին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Ուռա՜...

 

ՁԵՌՔ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ (ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ, ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ` «ԻՐԱՎԻՃԱԿ Ա ՓՈԽՎԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Նայելով հետհեղափոխական իրավիճակին, հասկանում ես, որ երկրում մենակ Նիկոլի իրավիճակն ա փոխվել…

 

ГРАДОНАЧАЛЬНИЦА (ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀԿ-ից հայտնում են, որ իրենք թերեւս քաղաքապետի թեկնածու չեն առաջադրի եւ կքվեարկեն Զարուհի Փոստանջյանի օգտին, առաջնորդվելով` «Տարոնից հետո թեկուզ կոյուղաջրհեղեղ» կարգախոսով:

 

ՄԱՏԱՂՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ (ՄԱՍԻՍՈՒՄ` ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ 7 ԳԱՌ ՄԱՏԱՂ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԱԱԾ-ի` Մուրադ Մուրադյանը յոթը գառա ա մատաղ արել, որպեսզի Մասիսի քաղաքապետի եւ նրա եղբոր ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն իրա դուռը չչոքի:

 

ՈՐՏԵ՞Ղ Ա ԳՐԵԼՈՒ (ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋ-ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ գյումրեցիների` ինչքան էլ Բալասը ցանկանա ճակատին ՔՊ գրել, մեկ ա, էլ տեղ չկա, մնում ա թշերից մեկի վրա գրի…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА