ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը Թուրքիային մատակարարված գազի համար զեղչ է տրամադրել. Էրդողան

27.05.2018 12:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանը Թուրքիային մատակարարված գազի համար զեղչ է տրամադրել. Էրդողան

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել 2015-ին և 2016-ին մատակարարված գազի գնի զեղչերի հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

Էրդողանի խոսքով՝ ռուսական կողմի տրամադրած զեղչը կազմում է 10 տոկոսից քիչ ավելի: «Այս երկու տարվա ընթացքում կատարած վճարումների տարբերությունը, ոը կազմում է միլիարդ դոլար, կվերադրաձվի Թուրքիային», - ասել է Էրդողանը:

2016 թվականին «Գազպրոմը» չեղարկել էր թուրքական ընկերություններին տրամադրվող զեղչը «Երկնագույն հոսքով» մատակարարվող գազի համար: Ռուսական կողմը հրաժարվել էր բավարարել զեղչի վերականգնման դիմումը, որից հետո Անկարան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարան:

«Երկնագույն հոսքը» Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործող գազատարն է, որն անցնում է Սև ծովի հատակով և շահագործման է հանձնվել 2002-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА