ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ունաի Էմերի․ Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են

24.05.2018 00:11 ՍՊՈՐՏ
Ունաի Էմերի․ Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են

Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ասել է, որ անգլիական ակումբի ղեկավարների հետ հանդիպումից 3 ժամ հետո հավատացած էր, որ իրենք կկարողանան կառուցել թիմի ներկան և ապագան, փոխանցում է The Telegraph-ը։

Մոուրինյու. Ես էլ դարպասին կկանգնեի այնպես, ինչպես Կաբալյերոն

Տրանսֆերների մասին

«Ես հավատում են այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են։ Մենք կարող ենք առաջընթաց գրանցել նրանց հետ, և մեր նպատակը քրտնաջան աշխատանքն է։ Պետք է աշխատենք, որ առաջիկայում հավակնենք տիտղոսների։

Ակումբի համար շատ կարևոր է 2 տարվա դադարից հետո կրկին վերադառնալ Չեմպիոնների լիգա և համարվել Պրեմիեր լիգայում լավագույններից մեկը։

Աշխատելաոճի մասին

«Ես շատ պահանջկոտ եմ։ Իմ խնդիրն է լինել քննադատող ամբողջ հանդիպման ընթացքում։ Պատմությունն ասում է, որ «Արսենալը» սիրում է վերահսկել գնդակի տեղաշարժը։ Դա իմ սրտով է։ Գնդակի կորուստի դեպքում ցանկանում եմ, որ խաղացողները ինտենսիվ պրեսինգ կիրառեն»։

Մեսութ Օզիլի մասին

«Նա «Արսենալի» գլխավոր տաղանդներից մեկն է, և ինձ այստեղ պետք են տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ինչպես մնացած խաղացողների, այնպես էլ Օզիլի հետ ցանկանում եմ շատ ժամանակ անցկացնել։ Ուզում եմ պատմել նրանց, թե որքան ոգևորված եմ, որ այստեղ եմ։ Սա հիանալի նախագիծ է»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА