o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգային երգարան»-365 երգ` նոր ժողովածուն ներառում է նաեւ մոռացված շատ երգեր

23.05.2018 15:51 ՄՇԱԿՈՒՅԹ
«Ազգային երգարան»-365 երգ` նոր ժողովածուն ներառում է նաեւ մոռացված շատ երգեր

Մայիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ազգային երգարան»-365 երգ ժողովածուի շնորհանդեսը։ Սա  «Ազգային երգարանի» 28-րդ համարն է, որտեղ ներկայացվում են հայ երաժշտարվեստի ամենափայլուն ստեղծագործությունները:
Ժողովածուն լույս է տեսել 500 օրինակով:
Մշակութային գործիչ, «Ազգային երգարան» ժողովածուի հեղինակ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ այս երագարանի  ժողովածուները հրատարակելու աշխատանքները սկսել են դեռեւս տաս տարի առաջ. «Այդ տարիների ընթացքում հրատարակել ենք բազմաթիվ ժողովածուներ, կոնկրետ այս ժողովածուն 28-րդ է: Ժողովածուն ամփոփ վիճակով ընտրանի է, երգերը տարբեր  են, հոգեւոր երգերից սկսած մինչեւ աշուղական եւ  պրոֆեսիոնալ երգեր` կոմպոզիտորական արվեստ: Թե ինչու է կոչվում  365 օր, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ իր ամեն օրը պետք է սկսի երգով: Երգը միայն ձայնի արտաբերում չէ , այն հոգի է,  սիրտ, բնություն, ամեն ինչ: Երգով հնարավոր է շատ վերքեր դարմանել, հարցեր լուծել , լինել միշտ ավյունի մեջ: Ժողովածուում կան այնպիսի երգեր որոնք ընդհանրապես չեն հրապարակվել , մասնավորապես այս երգարանում հրապարակվել է Հարո Ստեփանյանի եւ Սարմենի խոսքերով գրված «Ընկուզնի» երգը: Ամեն անգամ մենք փորձում ենք ընտրել այնպիսի երգեր , որոնք չեն հրապարկվել, դրանք այնպիսի երգեր են, որոնք պետք է ապրեն»,-նշեց Ս. Հարոյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ կարեւորեց ժողովածուի հրատարակությունը, նշելով, որ այս ճանապարհով հնարավորություն է ստեղծվում հավերժ ապրեցնել երգը. «Որքանով  կարեւորում եմ յուրաքանչյուր երգարան, այնքանով էլ կարեւորում եմ այն մարդկանց, որոնք ստեղծում են այդ երգարանները: Այսօր կարող եմ նշել կոնկրետ Սամվել Հարոյանին, ով արդեն ստեղծել է 28 երգարան եւ սա հերթական երգարանն է: Երգարաններն անընդատ պետք է ստեղծվեն, քանի որ հայ ժողովուրդն ունի այնպիսի ստեղծագործ միտք, որը բերում է նոր երգերի, մտածողություն, այս ամենը պետք է շարունակական լինի»,-ասաց Արամ Սաթյանը եւ տեղեկացրեց, որ կոմպոզիտորների միությունն այսօր պատրաստում է հրատարակության նոր երգարան.«Ընդ որում պատրաստում ենք այնպիսի երգարան, որը կտարածվի սփյուռքում, քանի որ այսօր այնտեղ շատերը գրել կարդալ չհգիտեն: Չունենալով պետականություն երգերի շնորհիվ մենք կարողացել են պահպանել մեր լեզուն , մեղեդին եւ ստեղծագործ միտքը»,-ընդգծեց Արամ Սաթյանը:

Որեւէ նման գործընթաց երբեք չի կարող հարվածել մեր ազգային գաղափարախոսական հիմքերին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА