ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ ԳՈՒՄԱՐ ՉԻ՞ ԾԱԽՍԵԼ

22.05.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՍԿ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ ԳՈՒՄԱՐ ՉԻ՞ ԾԱԽՍԵԼ

Հետաքրքիր է, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով հայտարարում է, որ դպրոցներում Վերջին զանգի համար աշակերտները չպետք է գումար հավաքեն եւ ծախսեր անեն, ինքն անձամբ գումար չի՞ ծախսել իր Վերջին զանգին: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԿԳՆ լրատվության բաժնից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հարցը թեեւ անձնական բնույթի է, բայց կփորձեն ճշտել եւ եթե հաջողվի պարզել՝ կփոխանցեն նաեւ մեզ: Հուսով ենք՝ կպարզեն: Իսկ ահա անձամբ պարոն Հարությունյանից հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց: Եթե մինչ նախարար լինելը պարոն Հարությունյանի հեռախոսը մշտապես հասանելի էր, հիմա արդեն նա, ըստ երեւույթին, փոխել է հեռախոսահամարը՝ այլեւս անհասանելի դառնալով:

Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА