ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը ինչքան էլ ուզենա չի կարող ազատել Սասնա ծռերին

16.05.2018 23:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը ինչքան էլ ուզենա չի կարող ազատել Սասնա ծռերին

Փաշինյանը ինչքան էլ ցանկանա չի կարող ազատ արձակի Սասնա ծռերին: Չկարողանալուց բացի նա նույնիսկ չի էլ ցանկանա ազատել նրանց մի շատ պարզ պատճառով: Ծռերի և Փաշինյանի գաղափարները ու պատկերացումները ամբողջությամբ տարբեր են:

Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

Սասնա ծռերը համոզված էին, որ հեղափոխությունը Հայաստանում հնարավոր է բացառապես զենքի միջոցով: Փաշինյանը դեմ էր նման գործողություններին և իր պատկերացմամբ հեղափոխությունը հնարավոր կլիներ բաց ձեռքերի միջոցով: Բոլորս հիշում ենք չէ՞, թե ինչ ձևով պատասխանեցին Ծռերը այդ կոչին՝ վիրավորանքներից մինչև զիբիլի ամանի մեջ գցելու կոչերով:

Ժամանակը ցույց տվեց,որ զենքով հարց չլուծվեց, իսկ բաց ձեռքերով եղավ այն ինչի ականատես բոլորս եղանք: Հիմա հակաօրինական ճանապարհով Փաշինյանը հաստատ Սասնա ծռերին չի ազատի, առավել ևս նա դա չի էլ ցանկանա անել: Օրինական և արդար դատավարության արդյունքում ով արժանի կլինի կհայտնվի ազատության մեջ, ով մեղավոր՝ կկրի պատիժը: Դրանից բացի Փաշինյանը ինչ անի այդ ամենը կշրջվի իր դեմ:

Ինչքանո՞վ կարող է երկրի վարչապետը վստահ լինել, որ վաղը Սասնա ծռերին ազատելուց հետո մոտ 1 ամիս անց ևս մի քանի հոգի, ինչ-որ բանից դժգոհ, զենք չեն վերցնի ու իր դեմ դուրս գան: Հետո ուզած-չուզած իրենց էլ բաց պետքա թողնի ու բոլոր նրանց, ովքեր զենքով կփորձեն հարց լուծել պետք է ազատ արձակվեն, քանի որ ոչ մեկ ոչ մեկից լավը չէ ու օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։

ashot asatryan

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА