ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. ԱՄՆ դեսպան

24.04.2018 13:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. ԱՄՆ դեսպան

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների ճեպազրուցյում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

ԲՀԿ-ն արտահերթ խոհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնություն ունենալու համար

«Ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով հանդես բերեց մեծ առաջնորդություն, ով, լսելով հայ ժողովրդի ձայնը, կայացրեց դժվարին որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր»,- ասաց նա:

Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից նա գովեստի խոսքեր հնչեցրեց Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին:

Դեսպանը նշեց, որ գովեստի են արժանի նաև ՀՀ կառավարության, ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը, որոնք անցած 11 օրերի ընթացքում ցուցաբերեցին զսպվածություն ու պրոֆեսիոնալիզմ.

«Իհարկե, եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների դեմ բռնության որոշ դրսևորումների մասին, այդ թվում նաև՝ լրագրողների։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», - նշեց նա։

Առաջիկայում, ըստ ԱՄՆ դեսպանի, սպասվում է աշխատանք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որի նպատակն այժմ այն է, որպեսզի ողջ հայ ժողովուրդը միատեղվի, միասին երկխոսություն ծավալի ու ընդհանուր հայտարարի գա։

«Այժմ Հայաստանում ժողովուրդը պետք է կարողանա գալ ընդհանուր հայտարարի խաղաղ պայմաններում։ Դա պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով, որին պետք է ներգրավված լինեն հայաստանյան հասարակության բոլոր օղակները: Կարևոր է, որ հնարավոր դառնա այս դրական, խաղաղ միջավայրում որոշել իրենց հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի», -հավելեց դեսպան Միլսը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА