ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահն այցելել է Գեղարքունիք՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը

13.03.2018 18:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահն այցելել է Գեղարքունիք՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:  

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. ԱՆ

Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:

Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումները  նպաստում են  Հայաստանի և այլ երկրների վարչական միավորումների միջև բարեկամական  հարաբերությունների  ստեղծմանը և  առկա համագործակցությունների խորացմանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Բոթոյանը  ներկայացրել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունները, մասնավորապես, կանգ առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական  անվտանգության հարցերի վրա:

 Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկը կարևորել է երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են նաև երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА