o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրեն հրավիրել է հարցաքննության

22.12.2017 15:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրեն հրավիրել է հարցաքննության

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրեն հրավիրել է հարցաքննության՝ ցույց տալով լրագրողներին ստացած ծանուցագիրը:

Իրանը պատրաստ է Պարսից ծոցում անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Սաակաշվիլիի հարցաքննությունը նշանակված է դեկտեմբերի 26-ին:

Սաակաշվիլին նշել է, որ ի սկզբանե հարցաքննությունը նշանակված է եղել ուրբաթ, սակայն նա հայտնել է, որ չի կարող ներկայանալ դրան, քանի որ պետք է մասնակցի դատական նիստին, որի ընթացքում քննվելու է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չկիրառելու Պեչերյան դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА