ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեմադրիչից մինչեւ գրող` արդյունքում ստեղծվեց 11 գիրք եւ 24 պիես

30.11.2017 12:09 ՄՇԱԿՈՒՅԹ
Բեմադրիչից մինչեւ գրող` արդյունքում ստեղծվեց 11 գիրք եւ 24 պիես

Վիպասան, դրամատուրգ եւ արձակագիր ԱՆՐԻ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆ հաջորդ տարի ընթերցողի դատին կհանձնի հերթական գիրքը, որը ներառում է հայաստանաբնակ եւ սփյուռքում բնակվող տարբեր գրողների ստեղծագործություններ: Այսպիսով` հեղինակը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ճանաչեն սփյուռքի երիտասարդ եւ տարեց ստեղծագործողներին եւ հակառակը: Հեղինակի խոսքով` գիրքը վաճառքում չի լինի, կլինի միայն գրադարաններում:

Ժամանակակից կոմպոզիտորների գործերը կհնչեն արցախցի դաշնակահարուհու մենահամերգին

Մասնագիտությամբ ռեժիսոր Անրի Բագրատունին հեղինակել է 11 գիրք եւ 24 պիես: Թե ինչպես ռեժիսորը սկսեց բանաստեղծություններ գրել, Ա. Բագրատունին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Սկսեցի պիեսներ գրել, դրանք իմ երազանքների իրականացման, որպես բեմարդիչ ինքնահաստատվելու տեսլականն էին, ապա վեպեր, որոնք ըստ էության բեմականացումներ էին, թեմաներ, որոնք պետք է դառնային պիես, բայց մնացին վեպեր: Ահա այդպես, բեմադրիչը աստիճանաբար դարձավ գրող»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Անրի Բագրատունին:
Ի դեպ, Ա. Բագրատունին բերմադրել է 24 պիես:
Նա ստեղծագործություններում արծարծում է տարբեր թեմաներ` հայրենիքի,սիրո,բնության եւ այլն: Այդուհանդերձ ըստ գրողի, իր ստեղծագործությունները չեն առանձնանում իրենց թեմատիկայով, փոխարենն աչքի են ընկնում  առանձնացող ձեռագրով: Ստեղծագործություններ էլ հիմնականում ծնվում են գիշերը, երբ շուրջն անդորր է:

Ինչ վերաբեում է ժամանակակից գրականության ներկայիս վիճակին, ապա Անրի Բագրատունին տալիս է հետեւյալ բնորոշումը. «Ցավոք, չեմ կարող ասել, թե մերօրյա գրականությունը վերածնունդ է ապրում, սակայն տեսնում եմ շատ նվիրյալների, տաղանդավոր երիտասարդ եւ տարեց գրողների, որոնք կարող են բերել մի նոր վերածննդի շրջան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА