ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԷԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

04.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԷԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն ¥ՀԴԲ¤ ամեն կերպ փորձում է նախօրեին Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգությունը հեռու պահել ահաբեկչական հարձակման վարկածից: Ավելի կոնկրետ՝ «Իսլամական պետությունից», թեեւ չհապաղեց ստանձնել այդ հարձակման պատասխանատվությունը:
ՀԴԲ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԻՑ
Փորձելով Լաս Վեգասի սպանդը տանել այլ ուղղությամբ` ակնհայտորեն ՀԴԲ-ից բխող տարբեր վարկածներ են ի հայտ գալիս: Օրինակ, որ ոճրագործը՝ 64-ամյա Սթիվեն Պեդոկը, վերջին շաբաթներին մի քանի տասնյակ հազար դոլարներ է ծախսել Լաս Վեգասի խաղատանը, ինչն ակնարկ է, թե նա կարող էր եւ փողերը տանուլ տալու պատճառով վրեժ լուծել: Կամ, որ Պեդոկի հայրը՝ Բենջամին Պեդոկը, ժամանակին վտանգավոր հանցագործ էր, բանկերի սերիական կողոպտիչ, կարողացել էր անգամ բանտից փախուստի դիմել ու թե իբր ինքնասպանության հակում է ունեցել: Այսինքն, որ գենետիկ շեղումը կարող էր Պեդոկին դրդել նման քայլի: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ՀԴԲ-ն կընդունի ամեն ինչ, միայն ոչ ԻՊ-ի վարկածը:
Միայն թե այն բոլոր վարկածները, որ մինչ այժմ առաջ են քաշվել, լուրջ թերություններ ունեն: Օրինակ, եթե, եղբոր ասածով, մուլտիմիլիոնատեր Պեդոկը վրեժ էր լուծում խաղատանը տանուլ տված փողերի պատճառով, ինչո՞ւ պետք է գնդակոծեր փողոցում անցկացվող երաժշտական փառատոնի դիտորդներին. ավելի տրամաբանական չէ՞ր, որ զենքը ձեռքին մտներ խաղատուն ու այնտեղ սպանդ կազմակերպեր: Կամ եթե ուներ գենետիկ շեղում, այդ ինչպե՞ս էր առանց որեւէ խնդրի միանգամայն օրինական կարգով մեծ քանակությամբ զենք ձեռք բերել...
Ասենք, հենց այդ զենքի հարցն է, որ միանգամից թիվ 1 է դարձնում ահաբեկչության վարկածը: Հիշեցնենք, ամերիկյան իրավապահների տվյալներով` Պեդոկը տիրապետել է չորս տասնյակ միավորից ավել հրազենի, որոնց մի զգալի մասը հայտնաբերվել է հյուրանոցի այն համարում, որտեղից իրականացվել է սպանդը: Ավելին. երեկվա տվյալներով` զոհերի թիվը հասել էր մոտ վեց տասնյակի, վիրավորներինը՝ ավելի քան հինգ հարյուրը ¥հարյուրից ավելը՝ խիստ ծանր¤: Այսինքն, վնասվածք է ստացել մոտ վեց հարյուր մարդ: Հյուրանոցի 32-րդ հարկից նման թվով մարդկանց հրազենային վնասվածք հասցնելու համար անգամ փայլուն հրաձիգը պետք է որ արձակեր ամենաքիչը երեք անգամ ավել գնդակ, ավելի քիչ փորձառուն՝ մոտ 5-10 անգամ: Իսկ դա նշանակում է, որ Պեդոկը, ով ողջ կյանքը զբաղվել էր անշարժ գույքի բիզնեսով, այսինքն՝ հազիվ թե փայլուն հրաձիգ լիներ, պետք է լասվեգասյան հյուրանոցի ¥իսկ այս քաղաքում հյուրանոց-խաղատներն ամենախիստ հսկողության տակ են¤ համար հասցներ ոչ միայն մոտ երկու տասնյակ հրացան, այլ նաեւ՝ երկու-երեք հազարի չափ փամփուշտ՝ մի իսկական զինանոց: Իսկ այս հանգամանքը միանգամից երկու առանցքային ուղղություն է մատնանշում: Ամենակարեւորը, որ այդ զինանոցը հյուրանոցի համար հասցնելու համար բավականին ժամանակ էր պետք, այսինքն, որ հանցագործությունը նախապես էր ծրագրված: Ապա, որ թիրախն ի սկզբանե էլ հենց փողոցում գտնվող ամբոխն էր՝ հյուրանոցի համարից կրակ բացելու միջոցով: Եթե այլ նպատակներ լինեին, ինչո՞ւ պետք է Պեդոկը նման հսկայական քանակով զենք-զինամթերք հասցներ համար` բռնվելու վտանգն աչքի առաջ. երեք-չորս ինքնաձիգը լիովին կբավարարեր խաղատան կամ նման այլ օբյեկտի վրա գրոհելու համար: Էլ չասած, որ մեծ հարց է, թե Պեդոկն իրականում մենա՞կ է գործել. անգամ ամենափորձառու հրաձիգների համար ֆանտաստիկ արդյունք կլիներ մի քանի հարյուր մետրից մոտ վեց հարյուր մարդու վերք հասցնելը, անգամ եթե կրակում ես մի քանի հազարանոց բազմության վրա: Այսինքն, որ Պեդոկն իրականում միայնակ է գործել, ինչպես որ պնդում են ամերիկյան իրավապահները, դեռ առնվազն հարցականի տակ է:

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը չեն տեղակայվի Սիրիայում կամ Իրաքում

Ո՞Վ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Արդյունքում, ամեն ինչ խոսում է այն մասին, որ Լաս Վեգասում տեղի ունեցածը լավ ծրագրված եւ կազմակերպված ահաբեկչական հարձակում է: Հենց այդ փաստն ընդունելն է, որ առնվազն անցանկալի է ՀԴԲ-ի համար: Իհարկե, նաեւ դեռ մեծ հարցական կա՝ սա իրոք ԻՊ-ի ձեռքի գո՞րծն էր, թե ինչ-որ այլ ուժերի, եւ ԻՊ-ն պարզապես փորձում է առիթից օգտվելով՝ իր կշիռը բարձրացնել: Բայց եթե անգամ ԻՊ-ն չէ կազմակերպողը, դա ՀԴԲ-ի համար ավելի լուրջ խնդիր է: Այսինքն, ընդունելով ահաբեկչության վարկածը, ՀԴԲ-ն նախ մեխանիկորեն կհաստատի, թե ինչքան թույլ է պաշտպանված ԱՄՆ-ն: Ընդ որում, հենց ՀԴԲ-ն է այդ՝ երկրի ներքին ֆեդերալ բնույթի հանցագործությունների հարցով թիվ 1 պատասխանատուն: Այնուհետեւ, այդ պատասխանատվության բեռը գնալու եւ, ի վերջո, ծանրանալու է նախագահ Թրամփի ուսերին: Բայց եթե կազմակերպիչը ԻՊ-ն է, ՀԴԲ-ն, ապա նաեւ՝ Թրամփը գոնե հոդաբաշխ բացատրությունների հնարավորություն է ստանում. համաշխարհային ահաբեկչության դեմ մեծ պատերազմ է, եւ այս մի հարվածն էլ մեզ բաժին հասավ: Ու դա համեմատաբար ընկալելի կլինի ամերիկյան շարքային քաղաքացիների ականջին: Իսկ եթե ԻՊ-ն չէ, ինչը, ի դեպ, ավելի տրամաբանական է թվում ¥ԻՊ-ական ահաբեկիչների շարքերում դեռ ամերիկացի մուլտիմիլիոնատեր մահապարտներ չեն ֆիքսվել¤, ապա թեման բոլորովին այլ ուղղությամբ է գնալու: Այսինքն, այդ ի՞նչ նոր ու զորեղ ահաբեկչական համակարգ է գործում ԱՄՆ-ում, որ ի զորու է երկրի պատմության մեջ նման աննախադեպ հրազենային հարձակում կազմակերպել: Ապա՝ ի՞նչ շահերի է այն սպասարկում, պե՞տք է նոր հարվածների սպասել եւ այլն: Ամենակարեւորը, բա ինչո՞վ են զբաղված հարյուր միլիարդավոր դոլարներ ծախսող ամերիկյան բազմաբնույթ հետախուզական կառույցները:
Այսպիսով, հասկանալի է, թե ՀԴԲ-ն ինչու է փորձում ամեն կերպ Պեդոկին կպցնել մոլագար-մարդասպանի վարկածը: Հակառակ դեպքում, եթե առաջին պլանում հաստատվի ահաբեկչության վարկածը, ապա անկախ դրա կազմակերպչից, այս պատմության արդյունքում նախ՝ ՀԴԲ-ում են շատ «բարձր գլուխներ թռնելու», ապա՝ գնալով միայն խորացող ներքաղաքական պայքարում Թրամփի առաջ եւս մեկ ծանր ճակատ է բացվելու: 

ՆՈՐ ՃԱԿԱՏ ԹՐԱՄՓԻ ԱՌԱՋ
Բայց կարծես թե զարգացումների ցանկացած ընթացքի դեպքում Թրամփի համար այդ նոր ճակատն անխուսափելի է: Ուստիեւ, չբացառենք, որ հենց դրան հասնելն էր Պեդոկի կրակոցների իրական թիրախը, եւ, դրանից ելնելով, կարելի է նաեւ պատկերացումներ կազմել տեղի ունեցած ողբերգության կազմակերպիչների մասին: Չնայած` դա էլ արդեն էական չէ. խնդիրը լուծված է, տասնյակ մարդիկ սպանվել են, հարյուրները՝ վիրավորվել, ինչը ամերիկյան պատմության մեջ տրամաբանական առումով համադրելի է միայն 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ: Եվ այս անգամ ողջ բեռը ծանրանալու է ոչ թե Բեն Լադենի, այլ՝ Թրամփի ուսերին: Եվ նկատենք՝ հենց այն պահին, երբ ամերիկյան օրակարգային թիվ 1 հարց է դառնում պետական պարտքի վերին շեմի օրենսդրական ավելացման թեման, ինչն այս անգամ մեծ ներէլիտար բախումներ է խոստանում: Քիչ չեն փորձագիտական գնահատականները, որ այդ պայքարը Թրամփը կփորձի դարձնել տրամպլին՝ դոլարի տպագրման գործում պետական վերահսկողական դերի բարձրացման համար, ինչի պարագայում որոշները կարող են հարյուրավոր միլիարդների եւ տրիլիոնների կորուստներ ունենալ: Ու ահա լասվեգասյան կրակոցները, զոհերն ու վիրավորները, եթե անգամ ընդունենք,որ նման խնդիր չէին հետապնդում, միեւնույնն է՝ այդ մեծ կռվում իրենց ազդեցությունը կունենան:
Այլ հարց, որ այս ամենը խոսում է նաեւ ներամերիկյան մեծ պայքարի շարունակական թեժացման մասին: Իսկ դա, ինչպես հետթրամփյան ժամանակաշրջանի փորձն է ցույց տալիս, նաեւ կնպաստի արտաքին հարթակում ԱՄՆ պետական քաղաքականության ակտիվության մակարդակի նվազմանը: Եվ հենց այն պահին, երբ արտաքին մի շարք ուղղություններում ձեւավորվել են կուլմինացիոն իրավիճակներ: Նախ՝ Կատալոնիայի հետ կապված մեծ աղմուկ է Եվրոպայում, բայց կարծես թե եվրոպական առանցքային ուժերին, չնայած պահպանվող թեժությանը, հաջողվում է Մադրիդ-Բարսելոնա բանակցային սեղան ձեւավորել: Նույն անորոշ եւ գերլարված իրավիճակն է նաեւ քրդերի հանրաքվեյի շուրջ: Բայց այստեղ էլ այն տպավորությունն է, որ քրդերը կորցրել են Վաշինգտոնի աջակցությամբ անկախության հասնելու հույսը եւ հատկապես Պուտին-Էրդողան վերջին պայմանավորվածություններից հետո մինչեւ իսկ ակնարկներ են լսվում ԵՏՄ-ի հետ քրդերի համագործակցության հնարավորության մասին: Ու միաժամանակ Սիրիայում՝ երկրի հորդանանյան սահմանում, սիրիական բանակը մասշտաբային հարձակում է իրականացնում ու սահմանից այն կողմ նետում այն խմբավորումներին, որոնք համարվում են ամերիկյան վերահսկողության տակ գործող: Այսինքն այն, որ Մերձավոր Արեւելքում ամերիկյան դիրքերը միայն թուլանում են, ակնհայտ է: Եվ, վերջապես, Վաշինգտոնը նաեւ Հյուսիսային Կորեայի հետ կապված, բացի ռազմատենչ հայտարարություններից, այդպես էլ ոչինչ չարեց: Հիմա էլ Թրամփն է պատրաստվում մեկնել Չինաստան, ինչն ակնարկ է, որ հյուսիսկորեական հարցով եւս Վաշինգտոնը մնում է առնվազն առանց ձեռքբերումների:
Ու եթե այս իրավիճակում ամերիկյան արտաքին ակտիվությունը նորից թուլանա ներքին խնդիրների պատճառով, դժվար չէ պատկերացնել, թե հետեւանքները որոնք են լինելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Փարիզը պատասխանել է Թրամփի՝ Մակրոնին ուղղված քննադատությանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА