o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մադագասկարում նախարարին պաշտոնանկ են արել երեխաների համար 2 մլն դոլարի «կորոնավիրուսը բուժող թուրմով» պատրաստված սառնաշաքար գնելու առաջարկի համար

06.06.2020 14:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մադագասկարում նախարարին պաշտոնանկ են արել երեխաների համար 2 մլն դոլարի «կորոնավիրուսը բուժող թուրմով» պատրաստված սառնաշաքար գնելու առաջարկի համար

ադագասկարի կրթության նախարար Ռիձասոա Անդրիամանանային պաշտոնանկ են արել ավելի քան երկու միլիոն դոլարով փայտիկի վրա սառնաշաքար գնելու առաջարկի համար: Այս մասին հայտնում է BBC-ն։

Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

Նախարարի մտահղացմամբ՝ այդ կոնֆետներով պետք է «քողարկվեր» Covid-Organics բուսական թուրմի դառը համը, որը երեխաներին կբուժեր կորոնավիրուսից։ Նրա հաշվարկներով՝ յուրաքանչյուր աշակերտի անհրաժեշտ կլինի երեք սառնաշաքար։

Մադագասկարի նախագահը, թեև անձամբ աջակցում է Covid-Organics-ին, ոչ միայն հավանություն չի տվել նախարարի ծրագրին, այլև հեռացրել է նրան

Covid-Organics-ը (CVO) բուսական ըմպելիք է, որը, ինչպես պնդում է Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան, կարող է կանխել և բուժել կորոնավիրուսը:

Որոշ աֆրիկյան երկրներ շարունակում են հավատալ, որ դա կօգնի պայքարել վիրուսի դեմ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ թուրմի արդյունավետությունն ապացուցված չէ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА