o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու՝ պատասխանել է Ռաֆայել Նադալը

16.05.2020 01:45 ՍՊՈՐՏ
Մեսսի՞, թե՞ Ռոնալդու՝ պատասխանել է Ռաֆայել Նադալը

Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր սիրելի թիմում տեսնել Լիոնել Մեսիին։

Հիշեցնենք, որ Նադալը Մադրիդի «Ռեալի» ակտիվ երկրպագու է։

«Մեսի՞, թե՞ Ռոնալդու․․․ Ինչպե՞ս կարելի է պատասխանել այդ հարցին։ Կրիշտիանուն ավելի հարմար տարբերակ էր «Ռեալի» համար, իսկ Լիոնել Մեսին ավելի էր համապատասխանում «Բարսելոնային», քան «Ռեալին»։

Մոուրինյոն ասուլիսի ժամանակ ինքն իրեն հարցեր է տվել ու պատասխանել (տեսանյութ)

Մենք պետք է վայելենք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների խաղը։ Իսպանացիները շատ հաջողակ են, որ երկուսն էլ խաղացել են Իսպանիայում։ Որպես «Ռեալի» երկրպագու՝ ինձ հաճելի է դիտել Մեսիի խաղը՝ չնայած նրան, որ նա ի շահ իմ թիմի չի գործում։ Ակնհայտ է, որ ես կցանկանայի նրան տեսնել «Ռեալի» մարզաշապիկով»,- Tennis World USA-ը փոխանցում է Նադալի խոսքը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА