o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուհանում երկար ժամանակ անց կորոնավիրուսով վարակման առաջին դեպք են հայտնաբերել. Ռիա Նովոստի

10.05.2020 13:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուհանում երկար ժամանակ անց կորոնավիրուսով վարակման առաջին դեպք են հայտնաբերել. Ռիա Նովոստի

Չինական Ուհանում երկար ժամանակ անց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին ասվում է Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Բոսթոնի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չի կայանա

Կոմիտեում նշել են, որ վարակվածը ծանր վիճակում է ։

Ընդամենը անցած օրվա ընթացքում Հուբեյում հայտնաբերել են կորոնավիրուսի 17 ասիմպտոմատիկ կրողներ։ Այժմ ամբողջ նահանգում բժիշկների հսկողության տակ են գտնվում վարակի 616 ասիմպտոմատիկ կրիչներ։

Համաճարակի ամբողջ ընթացքում Հուբեյում հայտնաբերվել է վարակման 68 129 դեպք, որոնցից 50 334 — ը՝ Ուհանայում: Ընդամենը նահանգում ապաքինվել է 63 616 մարդ, իսկ քաղաքում՝ 46 464։ Ընդ որում, տարածաշրջանի 4512 բնակիչներ մահացել են, որոնցից 3869-ը ապրել են Ուհանայում։

Չինաստանի իշխանությունները չեն ներառում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրիչների վիճակագրությունը։ Հանդիսացել է արդյոք Ուհանայում նոր հիվանդացածը առանց ախտանիշի կրող, որի մոտ սկսել են դրսեւորվել COVID-19 ախտանշանները, չի ճշտվում: Սակայն նշվում է, որ ամբողջ նահանգում այժմ վարակման միայն մեկ հաստատված դեպք է՝ Ուհանայում ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА