o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը. Ծառուկյանն իր խոսքի տերն է․ «Իրավունք»

10.04.2020 10:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը. Ծառուկյանն իր խոսքի տերն է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ոչ սննդային մի քանի օբյեկտներից աշխատողներին չվարձատրվող արձակուրդի է ուղարկել:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Նույն աղբյուրների փոխանցմամբ` նախորդ ամիս վերոնշյալ օբյեկտների աշխատողները ստացել են կես ամսվա աշխատավարձ ու ամսի 16-ից մնացել անգործ: Մինչդեռ այս օրերին Գ. Ծառուկյանը բարեգործական ակտիվ աշխատանքներ է իրականացնում` մոռանալով բարեգութ գտնվել նախ սեփական աշխատողների նկատմամբ:

Թեպետ սրանով պարոն Ծառուկյանը փաստեց, որ իսկապես իր խոսքը գործ է: Չէ որ նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա»: Արդյունքում ոչ նա տվեց, ոչ պետությունը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 10.04.20թ. համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА