o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազությունը առժամանակ դադարեցնում է քաղաքցիների ընդունելությունը, փաստաթղթերի առձեռն ընդունումը

24.03.2020 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատախազությունը առժամանակ դադարեցնում է քաղաքցիների ընդունելությունը, փաստաթղթերի առձեռն ընդունումը

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը իր էջում գրում է.

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ info@prosecutor.am էլ-փոստի միջոցով։

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել  (+34710) 511-527 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА