o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԼՖԻԿՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿ

17.03.2020 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԼՖԻԿՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Այն, որ ներհայաստանյան այս վիճակը բերել է մի շարք ապրանքատեսակների գների աճի, բողոքում են բոլորը: Առավել եւս, որ կա նաեւ այն մտավախությունը, թե այս գնաճը դեռ կշարունակվի ու կխորանա:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

Ի դեպ, երեկ ԱԺ նիստում` կապված արտակարգ ռեժիմի հաստատման հետ, գնաճի հետ կապված հարց ուղղվեց նաեւ վարչապետ Փաշինյանին: Նա, թեեւ շրջանցիկ պատասխանեց, այնուամենայնիվ, թանկացումների թեմային մոտեցավ: Այսինքն` ըստ էության, հաստատեց, որ դա կա, քանի որ առաջարկում էր հանրությանը դրա դեմ պայքարել: Իհարկե, առաջարկած մեխանիզմը բանի պետք չէր. Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, թե շատ ապրանք մի գնեք` այդ շատ գնումների փաստը հիմնավորելով նաեւ նրանով, որ անցած երեք օրերին տեղի է ունեցել առեւտրի 20 տոկոսանոց աճ: Բայց, ինչպես մարդիկ քիչ գնեն, եթե վաղվա օրվա հետ կապված ունեն մտավախություններ: Ու ոչ միայն որ ապրանքը կարող է վաճառակետերից վերանալ, այլ նաեւ, որ վաղը կարող են բախվել էլ ավելի բարձր գների, մյուս օրը նույնպես, ու այդպես շարունակ: Հաշվի առնելով նաեւ, որ եթե մի կողմից` կան օբյեկտիվ պատճառներ, ապա մյուս կողմից էլ` մեր չարչի առեւտրականները չեն ապահովում ինչը հնարավոր է, եւ ինչքան հնարավոր է թանկացնել: Իսկ ահա Փաշինյանի նույն ելույթը չտվեց այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է անել այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ թանկացումները կանխելու համար: Ընդ որում, այն տպավորությունն էր, որ նա խառնում է նաեւ օբյեկտիվի եւ սուբյեկտիվի սահմանազատումը: Այսպես, բերեց օրինակ, թե որոշ գործարաններ խոստացել են դիմակներ ներկրել Հայաստան, սակայն արժեքը կլինի էականորեն բարձր: Ու Փաշինյանը դա համարում է թանկացման օբյեկտիվ պատճառ` «մոռանալով», որ կարելի է այդ դիմակը ոչ թե ներկրել, այլ արագորեն կազմակերպել տեղական արտադրություն: Մեծ բան չէ, հրթիռ չեն արտադրելու, ամեն մի կարի արտադրամաս էլ կարող է, եւ այս դեպքում գինն էլ կլինի, եթե ոչ շատ էժան, ապա գոնե ներկրվածից մի քանի անգամ մատչելի: Իսկ իրականում շատ ապրանքների, այդ թվում` գյուղմթերքների թանկացումների պատճառները բոլորովին այլ տեղեր պետք է փնտրել: Երեկ այցելեցինք բանջարեղենի վաճառքի մի շարք կետեր: Գրեթե ամենուր առաջին իսկ պահից աչքի էր զարնում ապրանքի սակավությունը, եղածի վատորակն ու արդեն իսկ բարձրացված գները: Ինչո՞ւ է այս վիճակը: Բոլոր կետերում պատասխանը նույնն էր` մեծածախ վաճառքի կետերում ապրանքի խիստ սակավություն կա: Որոշ նման կետերի հետ կարողացանք կապվել, ու ստացանք էլի նույն պատասխանը` ապրանքը քիչ է գալիս: Կարճ ասած` ունենք ներմուծման բավականին լուրջ խնդիր, ինչքան էլ որ կառավարությունը հակառակն է համոզում: Իսկ ապրանքի սակավությունը, բնականաբար, բերում է թանկացման: Առավել եւս, որ պահանջարկը արհեստականորեն բարձրացել է: Նման խնդիրները, որպես կանոն, Հայաստանում դրված են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վրա: Սակայն, ինչպես նաեւ ցույց տվեց ձվի գների հետ կապված վերջին պատմությունը, այդ կառույցը հազիվ կարողանում է ամեն մի համեմատաբար փոքր շուկայով ամիսներով զբաղվել, եւ պարտադիր չէ, որ վերջին գոհացուցիչ արդյունք լինել: Իսկ հիմա գործ ունեն տասնյակ շուկաների հետ, ու մինչ ՏՄՊՊՀ-ն այնտեղ իր գործն անի, «կամ էշը կսատկի, կամ` իշատերը»:  Կարճ ասած, որ մարդիկ ծավալուն գնումներ են անում, հաստատ լավ օրից չէ, «տառապանքս փորձ ունի»: Առավել եւս, երբ լֆիկական խանութում տեսնում ենք մոտ 3000 դրամանոց ամենասովորական կեսլիտրանոց սպիրտ: Պարոն Փաշինյան, հենց նման բաներն են խուճապ առաջացնում: Բայց տարաբնույթ լֆիկների ախորժակը ո՞վ կփակի:

«2020 թվականին թանկացումներ են լինելու»

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА