o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանգուցյալին հողին հանձնելուց առաջ դիմեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը, նոր թաղեք

26.02.2020 17:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանգուցյալին հողին հանձնելուց առաջ դիմեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը, նոր թաղեք

Ինչպես մամուլն արդեն գրեց, արդեն 10 օր է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջրերը հոսում ու լցվում են Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի գերեզմանների մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղտաջրերը արդեն ողողել են հարյուրավոր գերեզմաններ, նրանց մեծ մասն արդեն շարքից դուրս է եկել, քանի որ կեղտաջրերը խարխլել են գերեզմանների պատերն ու թուլացրել: Հանգուցյալների հարազատներն ասում էին. «Ով ա սենց սրբապղծություն տեսել, որ կեղտաջրերը հարամեն մեր հանգուցյալների շիրիմները: Մեռանք էդ Վեոլային զանգելով, մենակ ասում են թե կգան, բայց արդեն 10 օր ա խաբար չկա, մինչդեռ կեղտաջրերը հասել լցվել են շիրիմների մեջ: Մահացածների նկարների առաջ կեղտաջրերի գյոլ է առաջացել, ոտք դնելու տեղ չկա: Սենց բան դաժե կինոներում չէին կարող պատկերացնել, սա սրբապղծությունն է»: Հանգուցյալների հարազատներն այս ամենի մեջ մեղադրում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ասելով.
Iravunk.com-ը կապ հաստատեց Վիոլա ջուր ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ որոշ հանգամանքներ պարզելու նպատակով: Մուրադ Սարգսյանի խոսքով՝ բնակիչները սխալ հասցեով են դիմում, գերեզմանների տերը Վանաձորի քաղաքապետարանն է, այլ ոչ թե «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Մեր զրուցակցի խոսքով ՝ «Վեոլիա Ջուր»-ը գերեզմանների համար տարածքներ չի բաժանել:

ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ.«Փաստ»

Արդյո՞ք ընկերությունը կփոխհատուցի հանգուցյալների հարազատներին հարցից կարծես ընկերության մամուլի խոսնակը փշաքաղվեց, նյարդային կերպով պատասխանեց, թող դիմեն քաղաքապետարան, մենք մեղավոր չենք, որ մարդիկ իրենց հարազատներին թաղել են «Վեոլիա Ջուր» ընկերության կոյուղու վրա: 

ՀԳ ստացվում է, որ մարդիկ, երբ հանգուցյալ են ունենում պետք է մատներից հոտ քաշեն եւ իմանան, արդյոք իրենց հարազատի դին չի թաղվում որեւէ ընկերության, իսկ այս դեպքում արդեն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տարածքի վրա: Սուգը թողած պետք է զանգեն այս ու այն կողմ, որպեսզի ճշտեն իրենց հանգուցյալի հետագան ինչպես կդասավորվի, եթե թաղի իքս տարածքում: Բա մի հարցնող լինի, դուք ինչի՞ չէիք կանխում քաղաքապետարանի անօրինականությունը, երբ այդ տարածքում թաղումներ էր իրականացվում: Ստացվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն իսկապես թքած ունի սպառողների, իսկ այս պարագայում արդեն հանգուցյալների, գերեզմանների վրա: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА