o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք տապալում եք ձեզ վստահված խիստ զգայուն համահայկական համազգային խնդիրը»

14.02.2020 01:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դուք տապալում եք ձեզ վստահված խիստ զգայուն համահայկական համազգային խնդիրը»

«Շնորհավորում եմ, սիրելիներս, դուք տապալում եք ձեզ վստահված խիստ զգայուն համահայկական համազգային խնդիրը՝ Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծմանը տանող բանակցությունները», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Բազմիցս զգուշացված խիստ վտանգավոր հավասարության նշանը Արցախի Հանրապետության եւ «ադրբեջանական համայնք» մանիպուլյատիվ ՀԿ-ի միջեւ լուրջ առաջընթաց ապրեց։ Ուշադրություն դարձրեք այս հաղորդագրության բառապաշարին, որը որեւէ կերպ չի քննադատվում համանախագահող երկրներից եւ որեւէ մեկի կողմից՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան» եւ այս շրջանից «ընտրված ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ»։

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Ն. Կարապետյանի կարծիքով, ցավոք, սա նույն բառապաշարն է, որի առաջին մասը պաշտոնապես հնչել է Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից. «Ամրագրված է Ադրբեջանի տարածած «կարմիր գծերում», իսկ երկրորդ մասը տեղ է գտել մեր ԱԳ փաստաթղթում, պաշտոնապես հնչել ԱԳՆ խոսնակի կողմից։ Արդյո՞ք ճիշտ է բանակցություններն այս տրամաբանությամբ շարունակելը… Արդյո՞ք շարունակելու եք… Դա մենք դժվար էլ թե իմանանք, չէ՞ որ դուք համաձայնել եք կոնֆիդենտալության սկզբունքին»։

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը ներկայացրել է նաեւ հաղորդագրության հայերեն թարգմանությունը. «ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիջին եւ շնորհավորել նրան խորհրդարան ընտրվելու եւ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ընտրված ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА