o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանում»․ Սասուն Միքայելյան

28.01.2020 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանում»․ Սասուն Միքայելյան

Այսօր Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ Եռաբլուր էին այցելել Երկրապահ կամավորական միության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում հանգչողների շիրիմներին, այցելեցին նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների գերեզմաններին։

Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է. Փաշինյանի ելույթը Անվտանգության խորհուրդին

Լրագրողների հետ զրույցուն նա նշեց, որ բանակը համալրվում է սպառազինություններով և կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ ։

«Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին, իրենց արյան, կյանքի շնորհիվ է, որ այսօր արդեն մեր բանակը 28 տարեկան է: Մենք էլ միշտ պետք է լինենք միասնական, համախմբված, որպեսզի կարողանանք, որ այն ամենի ինչը, ինչ որ դրվել է 2-րդ հազարամյակի վերջին, տանենք դեպի 21-րդ դար, որ ինչպես սպարապետ Վարզգեն Սարգսյանն էր ասում, 21-րդ դարը մերը լինի».- ասաց Սասուն Միքայելյանը:

Ներքաղաքական թեմաներով հարցերին ի պատասխան՝ նա կարճ արձագանքեց. «Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА