o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ»

16.10.2019 16:59
«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ»

Հայաստանի լրատվական դաշտում իր անփոխարինելի եւ ուրույն տեղն ունի «Իրավունք» թերթը: Անկախության տարիներից սկսած, գրեթե 30 տարի, լինելով հայկական մամուլի առաջատարներից մեկը, այն կարեւոր դերակատարություն է ունեցել իր ընթերցողին բարեխղճորեն եւ մասնագիտական բարձր մակարդակով ներկայացնելու հայաստանյան իրականությունը, նրա խնդիրներն ու հասարակության մեջ առկա դիրքորոշումներն ու տեսակետները: Անաչառությունն ու օբյեկտիվությունը հռչակելով որպես գործունեության հիմնարար սկզբունքներ` «Իրավունք» թերթը դարձել է Հայաստանի նորօրյա պատմության մասնիկը` իրացնելով ազատ խոսքի սահմանադրական իրավունքը, հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու իրավունքից: Թերթն իր առաքելությունն արժանապատվորեն շարունակում է նաեւ այսօր` մշտապես գտնվելով իրադարձությունների կիզակետում, իր քաղաքական ու քաղաքացիական ակտիվ կեցվածքով ծանրակշիռ մասնակցություն ունենալով ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում: Շնորհավորում եմ «Իրավունք» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին` թերթի հիմնադրման 30-ամյակի առթիվ եւ մաղթում առողջություն, անձնական երջանկություն եւ նորանոր հաջողություններ գործունեության մեջ:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА