Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Նախկինները չկարողացան, իսկ ԿԳՄՍ նախարարին «հաջողվում է» քանդել գրադարանը

Հասարակություն

Կառավարության նիստում երեկ ընդունված որոշման համաձայն` Վանաձորի մանկական գրադարանի շենքը կտրվի «ԼՈՖՏ» ՍՊԸ-ին` այն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության եւ մշակութային-ժամանցային նորարարական կենտրոն դարձնելու համար: Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ, նախորդ տարի վեց կենտրոն մասնակցել է դրամաշնորհային մրցույթի եւ շահել դրամաշնորհներ, սակայն համավարակի, այնուհետեւ պատերազմի պատճառով ծրագրերը չեն իրականացվել:

«Այդ վեց կենտրոնից մեկը «ԼՈՖՏ»-ն է: Հիմա առաջարկվում է Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել այդ կենտրոնին, իսկ մնացած մարզային հինգ կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի»,- ասել է նախարարը: Ի՞նչ է իրականում թաքնված առաջին հայացքից երիտասարդների համար ցանկալի որոշման ներքո` «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` դեռեւս 2017 թվականին «ԼՈՖՏ» ՍՊԸ-ն ցանկություն ուներ Լոռու մարզային գրադարանի 250 քմ տարածքը վերցնել` կենտրոն ստեղծելու նպատակով, սակայն առաջարկվող պայմանագիրը չէր բխում գրադարանի շահերից, քանի որ խաթարվում էր գրադարանի բնականոն գործունեությունը: Արդյունքում բազմաթիվ բողոքների պատճառով` ծրագրի իրագործումը գրադարանի տարածքում չկայացավ: Սակայն, իշխանափոխությունից հետո` իրավիճակն էլ փոխվեց: 2019 թվականին կրկին առաջ բերեցին ծրագիրը` այս անգամ արդեն «ԼՈՖՏ» ՀԿ-ի կողմից ներկայացված: Եվ եթե նախկինում տարածքի վերանորոգումը ՍՊԸ-ի կողմից էր իրականացվելու, ապա այս անգամ նրանք կստանան կառավարության դրամաշնորհ եւ պետական բյուջեի գումարներով կստեղծեն ժամանցային կենտրոն:

ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դեռեւս նախորդ տարի Վանաձոր այցի ժամանակ ընդունել էր այն փաստը, որ գրադարանի հիմնական մասնաշենքում անհնար է ստեղծել «ԼՈՖՏ» կենտրոն` չխաթարելով գրադարանի գործունեությունը, դրա համար էլ հիմա թիրախ դարձավ գրադարանի մանկական բաժինը, որը գտնվում է քաղաքի սրտում եւ սպասարկում է երեխաներին: Այդտեղ է գտնվում նաեւ «Անհաղթ աքլոր» կրթամշակութային կենտրոնը, որն ապահովում է երեխաների կրթամշակութային դաստիարակությունը: Եվ այսօր փաստացի այս ամենի վրա խաչ քաշելով` կառավարությունը որոշում կայացրեց գրադարանի տարածքը հատկացնել «ԼՈՖՏ» կենտրոնին, ընդ որում` առանց վարձավճարի, ավելին` հատկացնելով դրամաշնորհ տարածքի վերանորոգման համար: Իսկ թե մանկական բաժնի գույքն ու գրականությունը որտե՞ղ է տեղավորվելու, կարծես, որեւէ մեկին չի հուզում: Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը 400 հազար միավոր գրականության մասին է եւ, փաստորեն, առանձին մասնաշենքի փակումն ավելի է բարդացնելու գրադարանի գործունեությունը: Այստեղ հատկապես հարցեր է առաջացնում այն, որ բոլորին էլ պարզ է` «ԼՈՖՏ»-ը հետապնդում է բիզնես շահ եւ «ԼՈՖՏ» ՀԿ-ի անվան տակ հանդես գալը որեւէ կերպ չի փոխում նրանց նպատակները` այն է վերցնել գրադարանի տարածքը եւ բացել ժամանցի կենտրոն: Ի դեպ, այդ նույն նախագծի համար նախկին մարզպետի կողմից առաջարկվել են այլ տարածքներ, որոնք ազատ են եղել եւ որեւէ խնդիր չեն ունեցել, սակայն «ԼՈՖՏ»-ի կողմից բոլոր առաջարկները մերժվել են:

Այսքանից հետո` անգամ եփած հավի համար է ակնհայտ, որ եթե իրապես այս ՀԿ-ն մտահոգված լիներ երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմամբ` կարող էր, ուղղակի, ժամանակակից ոճով վերանորոգել գրադարանը եւ դրանիով իսկ մեծացնել երիտասարդների հոսքը: Իսկ այս պարագայում երեխաների համար գործող կենտրոնը փակվում է, փոխարենը ստեղծվում է ինչ-որ ժամանցային կենտրոն, որը թե ինչպիսի քաղաքացի պետք է դաստիարակի, իհարկե, պարզ է: Համենայնդեպս, ռազմահայրենասիրական դաստիարակության կոնցեպտը մերժած այսօրվա իշխանությունը, կարելի է ենթադրել, թե ում համար է կանաչ լույս վառել Վանաձորում: Ընդ որում` ի տարբերություն գրադարանի, «ԼՈՖՏ»-ի մուտքը վճարովի է: Հավելենք, որ Վանաձորում շրջանառվող խոսակցությունների համաձայն, «ԼՈՖՏ»-ի այդ «կանաչ լույսն» ապահովել է ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով բավական մտերմիկ հարաբերությունների ունի «ԼՈՖՏ»-ի կենտրոնների գլխավոր տնօրեն ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ