Եվրոպայի լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը Հանդիպել են Առաջին նախագահի առանձնատանը.Newsmedia.am Առանց շաքարավազի սև սուրճն օգտակար է սրտամկանի համար․ գիտնականներ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին «Նոյեմբերի 13-ից Հայաստանին է փոխանցվել 1374, Ադրբեջանին` 310 դի». ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) «Կայֆավաաատ», «Նիկոոոլ». Փաշինյանի աջակիցների պահվածքը երեկվա հանրահավաքում քննարկման բուռն թեմա է դարձել (Video).Mediaport Նիկոլին թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է.Տիգրան Աբրահամյան ԻՍԿ Ո՞Վ Է «ԳԱՐԱՆՏԸ», ՀԸ՞ ՎԱՆԵՑՅԱՆ... Էրդողանը Հայաստանում «ռազմական հեղաշրջում» է նկատել Զախարովան նշել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրը


«Նախատեսել ենք մարտի 8-ին բացել «Կինը եւ Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությունը». ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» հյուրընկալվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ  հետ զրուցեցինք նոր ցուցադրություններից, կրթական ծրագրերց եւ շենքի հետ կապված խնդիրներից:

Պարոն Բադալյան, թանգարանն այս պահին ի՞նչ ցուցադրություններով է հանդես գալիս:

– Այս պահին թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ունենք` "Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ եւ վերարժեւորում" խորագրով ցուցադրությունը, որը տեւելու է մինչեւ փետրվարի 26-ը:Ներկայացված են շատ հետաքրքիր եւ արժեքավոր քարե եւ մետաղե առարկաներ:

Ի՞նչ գիտակրթական ծրագրեր եք իրականացնում:

– Ունենք մի շարք գիտակրթական եւ կրթական-ժամանցային ծրագրեր, որոնք վերջին ժամանակահատվածում մեծ պահանջարկ են վայելում: Բացի այդ, նախատեսել ենք տպել  «Ներկիր ինքդ» ձեւաչափով  ալբոմներ, համապատասխանաբար  ուրարտական որմնանկարների գունավոր եւ երեխաների համար` ներկելու համար նախատեսված տարբերակներով: Մեծ թափով հանձն ենք առել մեր գրադարանի համալրման աշխատանքին: Այս առումով դիմել ենք տարբեր կազմակերպությունների, որոնք գրքեր են տրամադրում թանգարանին: Միայն ասեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մեր գրադարանը համալրվել է առավել քան 250 միավոր մասնագիտական գրականությամբ: Մեր մյուս կարեւոր ձեռքբերումը ՀՀ ԿԳՄՍ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող ուրարտագիտության սեկտորի զարգացման թեմատիկ ծրագիրն է, որը մեկ տարի ժամկետով իրականացվելու է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմց: Ծրագրի ղեկավարն է պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Այս ծրագրում են ներգրավվելու ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու հետազոտողներ:  Այս ծրագրի հաջող իրագործումը հնարավորություն է  է տալիս թանգարանի մի շարք աշխատակիցների հավելյալ ֆինանսական միջոցներ ունենալու: Այս ծրագրի շրջանակներում նաեւ ներգրավված  են թանգարանի վերականգնողները: Դիմելու ենք ՀՀ  մարզերի թանգարաններին, որոնք ունեն նախաուրարտական, ուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջանի գտածոներ: Եվ բոլոր մարզային թանգարանների համար մեկ մետաղի իր եւ մեկ խեցեղենի գտածո անվճար վերականգնելու ենք եւ կամ ամրակայելու:

Սկսել ենք մի նոր գիտակրթական նախագիծ, երբ ամեն շաբաթ օր հրավիրում ենք տարբեր ոլորտների հայտնի գիտնականների, որոնք անվճար բաց դասախոսություններ են կարդում տարբեր` խիստ կարեւոր եւ արդիական թեմաների շուրջ: Արդեն հինգ բանախոս հանդես են եկել նման դասախոսություններով: Այս տարի մեր թանգարանում նախատեսել ենք քառասուն նման դասախոսություն ունենալ:

Իսկ թեմանե՞րը

– Թեմաները տարբեր են: Օրինակ` ունեցել ենք թեմա` ինչպես գրել գիտական հոդված հնագիտությունից, որը ներկայացրել է Հնագիտության եւ ազգագիտության ինստիտուտի փոխտնօրեն, Թյուրինգենի համալսարանի դոկտոր Արսեն Բոբոխյանը, ռադիոածխածնային հետազոտությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ հայտնի հնագետ, պ.գ.դ. Ռուբեն Բադալյանը: Այսօր մեր հարեւան երկիրը փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, հատկապես քրիստոնեական ժառանգությունն Արցախի տարածքում փորձում է «աղվանաֆիկացնել»: Եվ այս առումով մենք հրավիրել ենք ոլորտի ճանաչված հետազոտող պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանին, որը Աղվանքի շրջանի մասնագետ է եւ շատ հետաքրքիր ուսուցողական դասախոսություն անցկացրեց: Միհրականության մասին հետաքրքիր դասախոսություն ունեցանք: Գիտենք, որ այն դոմինանտ կրոնական համակարգերից մեկն էր Հին աշխարհում: Թեման ուսումնասիրող լավագույն մասնագետը` պ.գ.դ. Երվանդ Մարգարյանը, այդ թեմայով շատ հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Վերջին դասախոսության ժամանակ «Էրեբունի» ՊՀԱԹ-ի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար, ուրարտագետ Վահե Սարգսյանն ուշագրավ անդրադարձ կատարեց  ուրարտագիտության ռահվիրաներից Լեհման-Հաուպտի գործունեությանը:Կարծում եմ` շատ կարեւոր գիտակրթական ծրագիր ենք  այս առումով իրականացնում:

Իսկ Կարմիր բլուրի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

– Կարմիր բլուրում պետք է երեխաների համար վերգետնյա ուսումնական արհեստական պեղավայրը պատրաստենք:

Այս պահին, ո՞ր ցուցադրության վրա է թանգարանն աշխատում:

– Հիմա աշխատում ենք նոր, ժամանակավոր ցուցադրության վրա, որը նախատեսել ենք մարտի 8-ին բացել` «Կինը եւ Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» թեմայով: Այստեղ առաջին անգամ Էրեբունի թանգարանում ներկայացնելու ենք բազմաթիվ իրեր, որոնք չափազանց կարեւոր արժեք եւ նշանակություն ունեն: Առաջին անգամ ներկայացվելու են ոսկյա իրեր, կցուցադրվեն նաեւ եզակի այլ հնագիտական գտածոներ, որոնք հայտնաբերվել են Նոր Արմավիր գյուղում, հայտնի հնագետ Սիմոն Հմայակյանի կողմից իրականացրած պեղումների ժամանակ:

Ցուցադրությունն իրականացվելու է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այստեղ նաեւ ներկայացվելու է ուրարտական հանդերձանքով կնոջ իմիտացիոն կերպար` հիմնված լուրջ գիտական վերլուծության վրա: Այցելուները հնարավորություն կունենան նաեւ լուսանկարվել մեր ուրարտուհու հետ: Մարտի վերջին նախատեսում ենք իրականացնել տեսողության խնդիր ունեցողների համար մեծ ցուցադրության բացումը:

Թանգարանն  ի՞նչ խնդիրներ ունի:

– Դեռեւս խոսեմ դրանցից մեկի մասին: Էրեբունի թանգարանի շենքը գտնվում է բավականին վատ վիճակում: Եվ ճակատային հատվածներում առկա են ճաքեր: Նաեւ ցուցադրությունում մի հատված կա, որտեղից ավազ է լցվում,  ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դիմել ենք Երեւանի փոխքաղաքապետ տիկին Գայանե Մելքոնյանին: Դրանից հետո սկսվել են թանգարանի շենքի հետազոտությունները համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հիմա ընթանում են սեյսմիկ հետազոտությունները, որի եզրակացությունը շուտով կիմանանք: Արդեն տեղեկացանք, որ անհրաժեշտ է լինելու իրականացնել երկրաբանական հետազոտություններ, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել շենքի վիճակի մասին: Բայց մի բան ակնհայտ է, որ շենքը պետք է ամրակայվի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Հարցազրույցը  կարդացեք  նաեւ«Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 

 

 

«ՄԵՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԳՆԱԼ ԱՎԵԼԻ ԿՈՊԻՏ ՔԱՅԼԵՐԻ»Եվրոպայի լիգա. Հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը«ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՁԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է` ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԸ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՏԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉԵՐԲ «ԻՍԿԱՆԴԵՐԸ» ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐՀանդիպել են Առաջին նախագահի առանձնատանը.Newsmedia.amԱռանց շաքարավազի սև սուրճն օգտակար է սրտամկանի համար․ գիտնականներՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին«Նոյեմբերի 13-ից Հայաստանին է փոխանցվել 1374, Ադրբեջանին` 310 դի». ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)«Կայֆավաաատ», «Նիկոոոլ». Փաշինյանի աջակիցների պահվածքը երեկվա հանրահավաքում քննարկման բուռն թեմա է դարձել (Video).MediaportՆիկոլին թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է.Տիգրան ԱբրահամյանԻՍԿ Ո՞Վ Է «ԳԱՐԱՆՏԸ», ՀԸ՞ ՎԱՆԵՑՅԱՆ...Էրդողանը Հայաստանում «ռազմական հեղաշրջում» է նկատել Զախարովան նշել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության առաջնային խնդիրըԷս մարդը մեռավ թուրքերին հաճոյանալով և թրքահաճո քայլեր, գործողություններ կատարելով.Ռոբերտ ՄելքոնյանԴեսպանատնից մեզ ասացին՝ հումանիտար բեռն ուղարկեք Հայկ Սարգսյանի անունով. ռուսաստանաբնակ հայՋերմաստիճանը մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանովԴանակահարություն «Դավիդյանց» բժշկական կենտրոնի դիմաց. Ահասարսուռ մանրամասներԿալբաս Նելին հարձակվել է լրագրողի վրաՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանքԴժգոհ էի, և՛ նախկիններից, և՛ էս ոչխար թուլից. ՑուցարարՍատարում եմ ԶՈՒ գլխավոր շտաբի ամբողջ սպայական կազմին` Գասպարյանի գլխավորությամբ. գեներալ-լեյտենանտԱրտաշես Գեղամյան. Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում ՀայաստանումՆախագահը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ Դավիթ Բեկում տարվում են չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու աշխատանքներՆիկոլ, բոլոր «արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար. Արտակ ԶաքարյանԳուրգեն Հովհաննիսյանը ևս դուրս եկավ Ստրանջայի մրցաշարի կիսաեզրափակիչ Սուսաննա Գաբոյանը` շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնՊՆ-ն որևէ կերպ լրագրողների հարցերին չի պատասխանումՏիգրան Ուրիխանյանը "Իրավունք" թերթի կողմից ճանաչվել է 2020 թ. լավագույն պատգամավոր ԵՐԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Ա ՈՐ ՀԱՐՑՆԻ. ԲԱ ՀԻՄԱ ՕՆԻԿ ՋԱՆ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ. ԷՍ «ՃԱՄՊՐՈՒԿՆ» ՈՒՐ ԴՆԵՄ.... Պնդում եմ` «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է` մնացածի մասով, թե ով եւ ինչու` դա իմ խնդիրը չի.Գեներալ-գնդապետ Մովսես ՀակոբյանԱրմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետԱլիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումըՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլիևը հայտարարել է Քաշաթաղում (Լաչին) և Կովսականում (Զանգելան) օդանավակայաններ կառուցելու ծրագրերի մասին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն ԱրոնյանՆավթի գները նվազել ենՈչխարն ասումա՝ 20 հազար դրամ աշխատավարձ եմ բարձրացրել բանակը խի՞ ա դժգոհ. ինքնասիրության չափման միավորը սրա համար փողն ա.Վահրամ ՊետրոսյանՄեզ մի բան է պետք` հզոր բանակ ունենանք եւ հաղթենք. վիրավոր զինվորականNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՈրպես բժշկական հանրություն` կանգնած ենք մեր ազգի եւ բանակի կողքին. պրոֆեսոր Չարչյանի ելույթը հանրահավաքինԱլիեւ. Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին»Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. ներկա է եղել Վիտալի ԲալասանյանըՄեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է, և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների.Արտակ ԶաքարյանԱյսօր կկայանա ԵԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունըԻնչո՞ւ չեն թռչել հայկական «Իսկանդեր»-ները. եթե Հայաստանը «Իսկանդեր» օգտագործեր, Արևմուտքը կբարկանար. Независимая Газета-ն` Փաշինյանի հայտարարության մասինՆիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ոտնատակ տալ անգամ իր հրամանները կատարողներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ